Tert.am-ը գրում է.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հրապարակներից մեկն անվանակոչվել է Հայոց ցեղասպանության նահատակների անունով:

Տեղեկությունը տարածվել է սիրիահայերին պատկանող ֆեյսբուքյան տարբեր էջերում:

Հրապարակում արդեն համապատասխան ցուցանակ է փակցվել: Դրանում նշված է, որ Հայոց ցեղասպանությունն արդի առաջին ցեղասպանությունն է, որը թուրքերն իրագործել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Ցուցանակում նշվում է նաև այն մասին, որ թուրքերը ծրագրված գաղթ են կազմակերպել և որ այդ տարիներին 1.5 մլն հայ է զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել