Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզում բնակչության շրջանում բրուցելոզի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Սոլակ համայնքում արձանագրվել է ևս 3 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարզում այժմ արձանագրվել է ընդհանուր թվով հիվանդության 22 դեպք. բուժումը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակներում:

Հիվանդների ինքնազգացողությունը բավարար է, նկատելի է առողջացման դրական շարժընթաց:

Շահագրգիռ կառույցների հետ համագործակցված աշխատանքները, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել