Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսում գտնվող Nirvana խմբի առաջատար Քուրթ Քոբեյնի և նրա ընկերուհի Քորթնի Լավի բնակարանը, որտեղ նրանք ապրել են 1991-1992 թվականներին, կարելի է վարձել ժամանակավոր բնակության վայրի որոնման Airbnb կայքում, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բնակարանի ներկայիս վարձակալ Բրենդոն Քլեյմանն այն տեղադրել է Airbnb-ում «մի քանի տարի առաջ», բայց առաջարկը հատուկ ուշադրություն չի գրավել։

Քլեյմանը ենթադրել է, որ դա կապված է Airbnb կայքի առանձնահատկությունների հետ: Դրա հետևանքով, տղամարդու խոսքով, բնակարանը վարձում են տարեկան չորս-հինգ անգամ, իսկ երբեմն Nirvana-ի երկրպագուները խնդրում են այն պարզապես ցույց տալ իրենց:

Ինքը՝ Քլեյմանը, վարձել է բնակարանը 2011 թվականին և իմացել դրա պատմության մասին միայն վարձակալության պայմանագիրը ստորագրելուց հետո:

Համաձայն Airbnb-ում տեղադրված տեղեկությունների՝ մեկ օրվա համար անհրաժեշտ կլինի վճարել 150 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել