Իսրայելի նախագահը ողջունել է Հռոմի Պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունըSlaq.am-ը գրում է.

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը անցյալ շաբաթ Երուսաղեմում լրագրողների հետ անցկացրած դռնփակ նիստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին հաղորդում է The Tower-ը:

Իր մեկնաբանություններում Ռիվլինը պատմականորեն կապել է Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը կանխելու աշխարհի ձախողումը: «Հայոց ցեղասպանությունը նացիստների համար Հոլոքոստն իրականություն դարձնելու թույլտվություն էր», - ասել է նա:

Ռիվլինը նաև ողջունել է ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկի կողմից արված հայտարարությունը, որում վերջինս հայերի կոտորածը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» էր անվանել: «Ես շնորհավորում եմ Պապին այդ մեկնաբանությունների համար: Սա կարևոր է քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համար, մարդկային էակների համար», - ասել է Իսրայելի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել