Tert.am–ը գրում է.

Դանիացի սկանդալային ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը Հիտլերի հանդեպ իր համակրանքի մասին սկանդալային հարցազրույցից հետո 2011-ից ի վեր առաջին հարցազրույցն է տվել The Guardian-ին:

Անվանի կինոռեժիսորն ասել է, որ նորից սկսել է ալկոհոլ օգտագործել և աշխատել առաջվա պես:

Ֆոն Թրիերը ասել է, որ սկսել է մի քիչ խմել, որպեսզի հնարավորություն ունենա նկարել այնպես, ինչպես առաջ: Նա խոստովանել է, որ նախկինում նաև թմրանյութեր է ընդունել, որոնք իրեն իսկապես օգնել են: Սակայն այժմ հենց ալկոհոլն է նրան օգնում ամենից լավ հաղթահարել անհանգստությունը նկարահանման հրապարակում:

Ֆոն Թրիերի պատկերավոր ձևակերպմամբ` ալկոհոլային խմիչքները օգնում են հաշտվել գոյաբանական տագնապի հետ և այդ տագնապը վերածել ստեղծագործական էներգիայի աղբյուրի:

Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղին արժանացած ֆոն Թրիերը հայ հանդիսատեսին ավելի շատ ծանոթ է 2014-ի սկանդալային «Նիմֆոմանուհուց» հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել