Tert.am–ը գրում է.

«Ֆորսաժ» ֆիլմաշարի 7-րդ մասում  մի շարք նոր մեքենաներ են հայտնվել, սակայն երկրպագուները միշտ էլ կհիշեն  առաջին մեքենաները, որոնք նկարահանվել են հատկապես ֆիլմի առաջին մասում:

Ինչպես հայտնում է Entertainment Weekly-ն` Փոլ Ուոքերի 1993 Toyota Supra մեքենան, որով «Բրայանը» վերջին  մրցավազքին էր մասնակցում «Ֆորսաժի» առաջին մասում, աճուրդի է հանվել Mecum աճուրդի տան կողմից:

Toyota Supra մոդելը` նարնջագույն արտաքինով,  3  լիտր ծավալային, 6 մխոցային 2JZ-GE շարժիչով և 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով, աճուրդին նխատեսվում է վաճառել  150 000 – 200 000 դոլարով: Աճուրդը կանցկացվի մայիսի 12-17-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել