Շուտով Հայկական Թուրքիան հասանելի կլինի համացանցային տիրույթում՝ քարտեզագրված: Հրանտ Դինք հիմնադրամն իրականացնում է Անատոլիայի մշակութային ժառանգություն նախագիծը, որի շրջանակում քարտեզագրվում են բոլոր այն հաստատությունները, որոնք պատկանել են հայերին: Դպրոցներ, կրթօջախներ, հոգևոր ու մշակութային կառույցներ: Թիմն այժմ աշխատում է այդ ծրագրի երկրորդ փւլում: Նախքան այդ՝ հավաքագրվել է Հայկական մշակութային ժառանգությանն առնչվող ողջ ինֆորմացիան: Այժմ նաև այլ ազգային փոքրամասնություններինը: 

Օնլայն քարտեզն այդ հաստատություններին առնչվող ամբողջ ինֆորմացիայի պատկերավոր ներկայացնումն է:

Նախագծի կոորդինաորներից Մերվե Կուրտի խոսքերով՝ նպաակներից մեկն առաջին հերթին իրազեկվացության բարձրացումն է, տեղեկատվության տարածումը. «Հարյուրավոր տարիներ այս հողի վրա կողք կողքի ապրել են տարբեր ազգեր, սակայն պաշտոնական պատմությունը որպես մշակութային ժառանգություն մեզ ներկայացնում է միայն մուսուլմանական հաստատությունները: Երբ ցանկանաս որևէ ուսումնասիրություն կատարել արխիվներում, որևէ ինֆորմացիա չես կարող գտնել ասենք՝ հայկական կամ հունական մշակութային ժառանգությունների վերաբերյալ: Մեր նպատակը ցույց տալն է, որ պաշտոնական պատմության կողքին կա մեկ այլ պատմություն, և դա վերաբերվում է բազմամշակութային հասարակությանն ու  բազմամշակութային ժառանգությանը»:

Դեռևս ոչ ամբողջական քարտեզից էլ ակնհայտ երևում է, թե Անատոլիայի տարածքում ինչքան մեծ թիվ են կազմել հայկական դպրոցները, եկեղեցիներն ու ընդհանրապես հայկական կառույցները: Մերվե Կուրտն ավելացնում է. «Երբ մարդը տեսնի, որ ավելի քան 4000 հայկական՝ հանրային և գյուղական հասատություններ կան այդ արածքում, ինքնըստինքյան ինքն իրեն հարց կտա՝ իսկ որտեղ է այդ ժողովուրդը հիմա: Այսինքն՝ եթե եղել են դպրոցներ, եկեղեցիներ, կրթօջախներ, ուրեմն ակնհայտ է, որ շատ հայեր են եղել, որ հիմա չկան: Այսինքն՝ սա նշան ու ապացույցն է այն բանի, որ հայերն էլ այս երկրի մի մասն են եղել: Եվ այսպես՝ սա հենց այն նյութական ապացույցն է, որ ցեղասպանություն եղել է»: Օնլայն քարտեզագրված ինֆորմացիան հասանելի կլինի այս տարվա վերջում:

Վրույր Թադևոսյան, Ստամբուլ, Թուրքիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել