Tert.am-ը գրում է.

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Երևանում մեկ հարկի տակ է հավաքել ավելի քան 600 քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչների, ցեղասպանագետների, լրագրողների, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրների աշխարհի 50 երկրից:

Գլոբալ ֆորումի համանախագահներն են՝ Ֆրանսիայի ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների անդամ և ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոքսը, նախագահողները՝ Լուիզ Մորենո-Օլամպոն (ղեկավարում է «Գետնիկ և Գետնիկ» ՍՊԸ-համաշխարհային ծրագրերի փաստաբան), Ջեֆրի Ռոբերտսոնը (հիմնադրել և ղեկավարում է «Դավթի Սթրիթ Չամբերսը»՝ մարդու իրավունքների ոլորտում Միացյալ Թագավորության առաջատար կառույցներից մեկը):

Ֆորումի բացմանը ելույթ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:

Ֆորումի առաջին նիստի թեման է՝ «Մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացումը միջազգային իրավունքում»: Այս նիստի ընթացքում քննարկվելու է «մարդկության դեմ հանցագործության» հայեցակարգի ձևավորման պատմական զարգացումը և դրա հետագա ընդլայնման հնարավոր հեռանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել