Tert.am–ը գրում է.

Մադրիդի հայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու նպատակով խաղաղ, մշակութային ու մարդասիրական երթ կանցկացվի:

Ինչպես հայտնում է wordpress.com-ը` ապրիլի 24-ին` ժամը 17:15-ին, Սուրբ պատարագ կմատուցվի` ի հիշատակ 1915-ի Ցեղասպանության զոհերի: Պատարագը կմատուցվի Մադրիդի Սան Բերնարդո փողոցում տեղակայված եկեղեցում:  Պատարագից անմիջապես հետո հավաքվածները երթով կշարժվեն դեպի  Իսպանիայի հրապարակ, որտեղ 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառում տեղի կունենա։

Հրապարակում կայանալիք միջոցառմանը կմասնակցեն Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև՝ Իսպանիայի Կաթոլիկ եկեղեցու  անդամներ, գրողներ ու արվեստագետներ: Միջոցառմանը կմասնակցի նաև հայտնի իսպանացի լրագրող ու հայ դատի ջատագով Խոսե Անտոնիո Գուռիարանը, պատմաբան  Անտոնիո Էլորսան, ասորի և քուրդ ժողովուրդների ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ կկատարվեն նաև հայկական ժողովրդական երգեր` դուդուկի նվագակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել