Tert.am–ը գրում է.

Ապրիլի 22-ից սկսած` Ճապոնիան անգլերեն լեզվով բոլոր պաշտոնական փաստաթղթերում Վրաստանը կանվանի «Ջորջա»: Այս մասին հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Թբիլիսիում Ճապոնիայի դեսպանատան հայտարարությունը:

Ճապոներենում Վրաստանն անվանում են Gurujia: Այժմ այդ անվանմանը կփոխարինի Jojia ձևը` անգլերեն Georgia-ի համարժեքը:

Նման որոշում կայացվել է Վրաստանի իշխանությունների խնդրանքով: Ըստ աղբյուրի` վերջին տարիներին Վրաստանը բազմիցս դիմել է Ճապոնիային` խնդրանքով` պաշտոնական փաստաթղթերում այդ երկիրը «Ջորջա» անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել