Այսօր ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե ինչ է կատարվում ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում: Գաղտնիք չէր, որ ՔԿ հիմնարկները աշխատում են այլանդակ կաշառակերության պայմաններում: Թքած ունեն, թե որտեղ են աշխատում՝ ծառայելու փոխարեն: Եվ, իրոք, աշխատում են: Կալանավորներին ու ձերբակալվածներին մատուցում են իրենց ծառայությունները միայն գումարի դիմաց կամ էլ չեն մատուցում ընդհանրապես: Մոռանում են, որ այդ խցերում մարդիկ են, մարդիկ, որ ոչնչով չեն տարբերվում և ոչ մի ազատության մեջ գտնվողից: Իրենց քառակուսի գլխում չի տեղավորվում այն, որ այդ մարդկանցից ոչ ոք իր հաճույքի համար չէ այնտեղ:

Ես այդ մարդկանց ուժ ու առողջություն եմ մաղթում, իսկ նրանց ընտանիքներին՝ միայն համբերություն ու հավատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել