Լայքերի վրա փող աշխատելու բիզնեսը տեսեք՝ ուր ա հասել... Էդ ամեն ինչից հեռու մարդկանց համար ավելի մանրամասն ասեմ: Ուրեմն ինչ էին անում մինչ օրս: Սարքում էին կեղծ պրոֆիլ, 3-4-րդ չափսի բյուստով սեքսոտ նկարով աղջկա նկար են դնում, սկսում են բոլորին ռեքվեսթ ուղարկել ու հավաքում են մեծ թվով ընկերներ... Բոլորդ էլ ունենք նման ընկերներ... Իմաստը հետևյալում է. Ֆեյսբուքը տալիս է հնարավորություն էջը փոխել ֆան փեյջի, և այդ դեպքում բոլոր քո ընկերները դառնում եմ քո էջը լայքած մարդիկ: Այսինքն՝ եթե մենք ունենք ոմն Մարիշ, ով իր 5.000 ֆրենդերով էջը փոխում է, ասենք, «Մերսման սրահ» ֆան փեյջի, ապա բոլորս այդ էջը լայքած ենք լինում... Եթե բացեք ձեր լայքած էջերի ցանկը, ապա կտեսնեք մի շարք էջեր, որոնք դուք հաստատ չեք լայքել... Դրանք Մարիշների հոգիներն են, որոնք վերածվել են լայքերի: Դրանից բացի, եթե կա երկու այդպիսի մարդ, ասենք Մարիշն ու Քիսոն, ապա իրենց՝ ֆան փեյջեր դառնալուց հետո դրանք լինում է միավորել, այսպիսով՝ մերսման սրահը մեր շնորհիվ կունենա 10.000 լայք, որի դիմաց էդ գործը անողները կստանան 100-200 $ փող: Էդ հըլը նորմալ ա, շատ վատ չի, դու ես ընդունել սեքս-բոմբի ռեքվեսթը՝ մտածելով, որ նենց թույն դեմք ես, որ քեզ տենց աղջիկներ են ռեքվեսթ ուղարկում, ինքդ էլ մեղավոր ես: ԲԱՅՑ հիմա նոր բան են սկսել անել, ու դա արդեն շատ լուրջ ա... Նայում են՝ ով կա, որ 1.000+ ֆրենդ ունի, կոտրում են էջն ու սարքում են եսիմ ում ֆան փեյջ: Այդպիսի բան արել են իմ ընկեր Լևոն Հովհաննիսյանի հետ, ում հետ ունեմ մոտ 300 ընդհանուր ընկեր: Էջը սարքել են VAnnese նկարչուհու ֆան փեյջ, և ես, ինչպես նաև 299 իմ ընկերներն ու մի 1.000 հոգի իր ընկերները, ստացվում է, որ հավանել ենք այդ էջը: Դեռ փորձում ենք հասկանալ, թե ով է դա արել, իսկ մինչ այդ կարող եք մտնել և unlike անել նշածս էջը: Գնալով էլ ավելի աբսուրդային է դառնում էս լայքերի շուկան... Զգոն եղեք, ֆրենդեր ջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել