Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ցեղասպանությունը դեռ շարունակվում է, կարծում է «Ակօս»-ի թղթակից Բագրատ Էստուկյանը:

«Քանի դեռ ժխտումը շարունակվում է, ուրեմն մեզ համար ցեղասպանությունը դեռ շարունակվում է»,-ասում է նա:

Պոլսի հայկական պարբերականի հոդվածագիրը նշում է, որ ցեղասպանության նպատակը եղել է նոր պետության ստեղծումը՝ կրոններն ու ինքնությունը ոչնչացնելու գնով:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի գիտակցության մեջ դեռ «Մեծ Թուրանի» գաղափարը կա: Թուրքիան Հայաստանի թշնամու կեցվածք է ընդունել: «Դա Թուրքիա պետության, այլ ոչ կառավարության քաղաքականությունն է: Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայում քանի կառավարություն է փոխվել, սակայն այդ քաղաքականությունը չի փոխվել: Վստահ եմ, որ վաղն էլ չի փոխվելու»,-ասել է նա:

Էստուկյանը նշել է, որ Թուրքիայի՝ Ցեղասպանությանը չառերեսվելու պատճառը դրա հնարավոր իրավական հետևանքներն են:

Պոլսահայ լրագրողը նշել է, որ քանի դեռ Թուրքիան ցեղասպանությունը չի ճանաչել, հայերի համար դա հավասարազոր է լինելու Ցեղասպանության շարունակականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել