Քիմ Քարդաշյան - «Ամենաազդեցիկ կինն աշխարհում»։ Այս կարծիքին է ամերիկյան Variety շաբաթաթերթը: Ամեն տարի Variety շաբաթաթերթը պարգևատրում է արձանիկներ հայտնի կանանց՝ բարեգործական գործունեության համար: Այս տարի աշխարհի ամենաազդեցիկ կին է դարձել, ըստ շաբաթաթերթի, Քիմ Քարդաշյանը:

Չնայած այն հանգամանքին, որ Քիմն իր «it-girl» գրքում իրեն անվանել է եսասեր, ակտիվորեն օգնում է ուրիշներին: Առաջին տարին չէ, որ Քիմն աջակցում է Լոս Անջելեսում գտնվող մանկական հիվանդանոցներին: Վաճառելով իր սեփական հագուստները՝ Քիմն աջակցում է գլոբալ աղետներից տուժածներին, ինչպես մի քանի տարի առաջ վաճառել էր իր դստեր՝ Նորթի առաջին լուսանկարները և օգնել կարիքավոր մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել