Ատամների պրոթեզավորման գերմանական տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ընդամենը 10 րոպեում ունենալ նոր ատամներ: Այս տեխնոլոգիան ողջ աշխարհում համարվում է ատամների վերականգնման ամենաժամանակակից մեթոդը: Տեխնոլոգիայի վերաբերյալ բոլոր մանրամասները պարզաբանում ենք Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիաի մասնագիտացված կլինիկաների ցանցի սիրիահայ բժիշկ-ստոմատոլոգ Նժդեհ Շադոյանի հետ:

 

-Արդյո՞ք ունեն այդպիսի հնարավորություն և մեր համաքաղաքացիները:

- Իհարկե, մեր կլինիկան առաջինն էր, ով ներկայացրեց հայ սպառողին մի նուրագույն սարքավորում, որը թույլ է տալիս իրականացնել ատամների խնայողական և էսթետիկ վերականգնում բարձրակարգ  ճենապակիով` ներգրավվելով բարձր տեխնոլոգիաներ: Ասեմ, որ արդեն վեց տարի է, ինչ այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառում ենք մեր կլինիկայում։ «Ցեռեկ» («CEREC») տեխնոլոգիան նոր շունչ ու հնարավորություններ հաղորդեց  ստոմատոլոգիայի ոլորտին: 

 

-Ինչո՞վ է տարբերվում CEREC-ը ատամների ավանդական վերականգնման մեթոդից:

-Այս տեխնոլոգիան հաջողությամբ փոխարինում է ատամների ավանդական վերականգնաման մեթոդին իր եռաչափ համակարգչային մոդելավորման ծրագրով։ Այն, ինչ ատամնատեխնիկական լաբորատորիաներում կատարվում է մի քանի օրվա ընթացքում, ապա այս տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել այդ գործողությունները 10-15 րոպեում։ Պրոթեզավորման ավանդական մեթոդների կիրառման ժամանակ բժշկին դիմելու առաջին պահից մինչև ողջ գործընթացի ավարտը կարող էր անցնել ոչ պակաս քան մեկ շաբաթ` հանվում էին դրոշմները և պատրաստվում մոդելները, այնուհետև լաբորատորիայում պատրաստում էին համապատասխան կոնստրուկցիան համաձայն նախնական չափսերի և եթե ամեն ինչ կարգին էր` այդ ժամանակ ատամնապսակը ֆիքսվում էր, իսկ եթե ոչ, հարկ էր լինում նորից կրկնել գործողությունները։ Բայց ի ուրախություն բոլորիս CEREC տեխնոլոգիան ունի կոմպակտ սկանավորող սարքավորում, ինչը հնարավորություն է տալիս բժշկին ստանալ պրոթեզավորմանն անհրաժեշտ համակարգչային եռաչափ մոդել` համապատասան տվյալ խոռոչին և շրջակա հյուսվածքներին:  Տեսախցիկը պատկերում է մոնիտորին նույնիսկ 20-ակի անգամ մեծացնելով այն անհասանելի հատվածները, որոնք ակամայից չեն երևում, թույլ տալով բժշկին հաշվի առնել ապագա ատամի կառուցվածքի բոլոր առաձնահատկությունները` ապահովելով մոդելավորման բարձրագույն ճշգրտությունը։ Երբ արդեն պատկերված են ապագա ատամի բոլոր ուրվագծերը` հատուկ համակարգչային ծրագիրը կատարում է կառուցվածքի ծավալի հաշվարկ: Ընտրվում է ապագա ատամի համապատասխան երանգը և բոլոր պարամետրերն անմիջապես փոխանցվում են ֆրեզերային հաստոցին, որն էլ իր հերթին կատարում է ճենապակու մշակման գործողությունը առաջադրված չափերով։ Այս գործըթացին  հաջորդում է նոր ատամի տեղադրումը:

 

-Այսինքն մեր ապագա ատամի ճշգրտությունն ապահովում է այդ սկանավորող սարքը, իսկ հետագա տեսքը մեծապես կախված է բժշկի համապատասխան փորձառությունից:

- Իհարկե, տվյալ սկանավորման սարքավորումը իրենից ներկայացնում է օպտիկամանրաթելային տեսախցիկ զուգորդված լազերային ցանցի պրոյեկտորով, որն էլ սկանավորում է տվյալ խոռոչի համակարգչային եռաչափ պատկերը, իսկ համակարգը մոնիտորին ցուցադրում է խոռոչի և հարակից հյուսվածքների պատկերը, ինչը թույլ է տալիս բժշկին օգտագործել CAD մասը` վերականգնման ձևավորումն ու նախագծումը: Օգտագործվող նյութի բաղադրությունը առավելագույնս մոտեցված է ատամնային էմալի բաղադրությանը: Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել իդեալական կապ ատամների միջև, իսկ կատարյալ եզրային հպման հաշվին բացառվում է երկրորդային կարիեսի առաջացման ռիսկը: Տեխնոլոգիան կիրառելի է նույնիսկ քայքայման մեծ աստիճան ունեցող ատամների դեպքում: Դուք կարող եք նաև Ձեր մասնակցություն ունենալ մոդելի ստեղծման գործում ։ Շատ կարևոր ևս մեկ հանգամանք կա այս մեթոդի կիրառման մեջ, դա այն է, որ այստեղ որպես հումքանյութ օգտագործվում է ճենապակին, որն առավել վստահելի է ատամների վերականգնման գործընթացում, քանի որ ճենապակին իր ֆիզիկական հատկություններով մոտ է մարդու ատամի էմալին, բացի դա ճենապակին հիպոալերգեն է և չունի տվյալ պարագայում հակացուցումներ: Այս տեխնոլոգիայի կիրառումը մեծ պահանջարկ է վայելում նաև զբոսաշրջիկների շրջանում, ովքեր կարճ ժամանակով գտնվելով Հայաստանում ցանկանում են արագ ու արդյունավետ լուծել ատամների հետ կապված խնդիրները: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք առաջարկում ենք մեր այցելուներին նորագույն տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստեղծել կատարյալ նոր ատամներ` խնայելով նրանց թանկագին ժամանակն ու միջոցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել