Ինչո՞ւ է այն ժամանակ, երբ տղան կամ աղջիկը ասում է «Դու ինձ դուր ես գալիս», ծնվում են հետևյալ մտքերը, որ ամեն բան դեպի վատը կգնա, և հետզհետե կբաժանվենք:
Ես կարծում եմ, որ այս երևույթը տեղի է ունենում այն պատճառով, որ մարդը, ում ասում են այս խոսքերը, իրեն զգում է կարևոր, պետքական, առանձնահատուկ և մտածում, որ այդ խոսքերն ասող մարդը «պատկանում է իրեն»: Եվ դա նշանակում է, որ կարելի է գնալ առաջ և չանհանգստանալ այն մասին, որ պետք է հոգատար լինել, օգնել, հաճոյախոսություններ անել, աջակցել և այսպես շարունակ: Մեծ մասամբ լինում են նաև հակառակ դեպքեր, սակայն շատ հազվադեպ (այսինքն այս խոսքերը ասելուց (կամ լսելուց) հետո իրենց պահեն նույն կերպ և շարունակեն միմյանց հանդեպ հոգատար և ուշադիր լինել): Եթե մարդը էգոիստ և ինքնահավան է, ապա կարող է դիմացինին օգտագործել միայն սեփական հաճույքների համար (որպես խաղալիք): 

Նշանակում է, որ զգացմունքների մասին պետք է լռե՞լ և չբարձրաձայնե՞լ: Ոչ, ուղղակի այդ ամենը շփման առաջին շրջանում պետք է ցույց տալ գործողությունների, ժեստերի միջոցով: Այժմ խոսենք մի քանի ժեստերի մասին`

1. Շփման ընթացքում փորձեք ավելի մոտ լինել սիրելիին:
2. Խոսելիս բռնեք նրա ձեռքը, որպեսզի ավելի կարևորություն հաղորդեք ձեր ասածին և վստահություն ներշնչեք:
3. Ոչինչ ավելի անկեղծ չի կարող ասել դիմացինի զգացմունքների մասին, քան աչքերը: Հուզմունքի և տրամադրության փոփոխության դեպքում աչքերը մեծանում կամ փոքրանում են, և այդ կերպ ձեզ պարզ կդառնա նրա զգացմունքների անկեղծությունը: 
4. Նայեք սիրահար զույգերին: Նրանք խոսում են հայացքով, իրենց զգացմունքները արտահայտում են ձեռքերի միջոցով: Այս անձայն լեզուն հասկանում են միայն սիրահար զույգերը:
Կան այսպիսի վարկածներ`
Եթե տղան ցույց տա աղջկան, թե ինքը ավելի քիչ է սիրում նրան, ապա ավելի դուր կգա նրան:
Եթե աղջիկը ցույց տա, թե ավելի քիչ է սիրում տղային, ապա կգրավի նրա ուշադրությունը:

Փորձը ցույց է տալիս, որ այդ կերպ զույգերից մեկը մյուսի ոչ թե համակրանքին է արժանանում, այլ հիասթափության պատճառ է դառնում: Պետք չէ կամակորությամբ բարձրանալ սիրելիի աչքին, այլ ընդակառակը պետք է ցույց տալ ողջ սերն ու ջերմությունը, որպեսզի դիմացինի մոտ վստահության և փոխադարձ սիրո մթնոլորտ ստեղծվի: Իսկ անելով հակառակը՝ կարող եք կորցնել սիրելիին: Նա կարող է խոր հիասթափություն ապրել և իր սերը փնտրել ուրիշի մեջ: Չնայած ասում են, որ սիրող սրտերը ոչինչ չի կարող բաժանել, սակայն հենց նրանց վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ կարող է պատճառ դառնալ բաժանության և ընդհակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել