The new craze is popular among teens desperate to emulate Kylie Jenners bee-stung pout (pictured)

Սոցիալական ցանցերում վերջերս մի նոր միտում է նկատվում, որը մտահոգության տեղիք է տալիս։ Սառցե դույլի մարտահրավերից հազիվ էինք պրծել, հիմա էլ Քայլի Ջեների մարտահրավերն է սկսվել։ Մարդիկ իրար մարտահրավեր են ուղարկում՝ պահանջելով ներշնչել որևէ շշի կամ բաժակի օդն այնքան ուժգնորեն ու այնքան ժամանակ, մինչև որ իրենց շրթունքներն անճոռնի կերպով ուռչեն։ Սրանից ավելի մեծ հիմարություն դժվար էր մտածել։ Փորձեք կռահել, թե ովքեր են այս հիմարությաան հեղինակներն ու հիմնական զոհերը։ Դե իհարկե, դեռահասները։ 

Գործում է հետևյալ մեխանիզմը. Քայլի Ջեների մարտահրավերի մասնակիցները իրենց բերանը դնում են բաժակի, բյուրեղապակյա տարայի, շշի կամ որևէ այլ նեղ անոթի վրա ու ներս քաշում օդն այնքան ժամանակ, մինչև որ առաջացած վակուումի պատճառով նրանց շուրթերն ուռչում են։ Ամենատարօրինակն այն է, որ այս մարտահրավերն ընդունում ու ապա ուղարկում են իրենց ընկերներին ոչ միայն աղջիները, այլև տղաները։ Նրանք հետագայում այս անհեթեթ էքսպերիմենտի արդյունքներով կիսվում են տարբեր սոցցանցերում՝ «Twitter»-ում, «Instagram»-ում և այլն՝ առանց գիտակցելու, որ այս էքսպերիմենտի հետևանքով կարող են լուրջ առողջական խնդիրների առջև կանգնել։

The reportedly painful method involves participants placing their mouth over the opening of a cup, jar or shot glass and sucking in until the air vacuum causes their lips to swell up

Մարտահրավերն ընդունած դեռահասներից շատերի բերանը պատվում է կապտուկներով, ի հայտ են գալիս մաշկային խնդիրներ, դե գեղագիտական տեսքի մասին էլ չենք խոսում։ Բազում պատանիներ միայն հետագայում են հասկանում, թե ինչպիսի մեծ հիմարություն են գործել՝ ընդունելով իրենց ուղարկված մարտահրավերը ու լուսանկարին կից գրառումներ են կատարում այն մասին, թե որքան դժգոհ են իրենք արդյունքից, որքան են ցավում իրենց շրթունքները, ու որքան անճոռնի տեսք են իրենք ստացել։

Countless teens, both boys and girls, have been sharing the disturbing results of their experiments on Twitter and Instagram

Քանի որ առաջացած վակուումի հետևանքով արյան շրջանառությունը բերանի հատվածում վատանում է, շուրթերը կարող են մանուշակագույն երանգ ստանալ։ Այս արտառոց էքսպերիմենտի ազդեցությունը տևում է ժամեր, իսկ որոշ դեպքերում՝ անգամ օրեր։

Անցյալ ամիս երկու իսլանդացի քույրեր՝ Յրջա Աս Բալդվինսդոթիրը ու Բիրգիթա Ասը, մասնակցեցին համացանցը հեղեղած այս չխմազ էքսպերիմենտին՝ բաժակի կամ շշի փոխարեն օգտագործելով մազի լաքի կափարիչ։ Արդյունքում նրանց շուրթերն այնքան այտուցվեցին ու կապտեցին, որ նրանք, մեղմ ասած, անմխիթար տեսք ստացան և իհարկե զղջացին մարտահրավերն ընդունելու համար։

The method works by way of the airlock created in the opening of the glass or jar, which increases blood flow to the lips and causes them to swell Նրանք շտապեցին իրրենց անհաջող օրինակով կիսվել սոցցանցում՝ կոչ անելով չհետևել իրենց ու մյուս արկածախնդիր դեռահասների օրինակին։ Յրջան նշել է, որ իրենք ընդամենը ցանկանում էին ցույց տալ, թե որքան տգեղ են ուռած շրթունքները, սակայն շոկի մեջ էին, երբ նկատեցին, որ բազում մարդիկ հետևում էին իրենց օրինակին։ Մյուս քույրն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

This poor girl seems far from impressed with the results of her lip-plumping mission 


Ես պարզապես ցանկանում էի փորձել ու տեսնել, թե արդյունքում շուրթերս ինչպիսի տեսք կստանան։ Ես նախկինում երբեք նման բան չէի արել ու ապագայում էլ հաստատ չեմ անի։ Դա շատ-շատ ցավոտ էր։ Իմ շուրթերը կապտել էին։    

One boy expertly demonstrates just how extreme the effects can be if you try hard enough One boy expertly demonstrates just how extreme the effects can be if you try hard enough

Sore-looking red marks are visible around the lip line of this dejected experimenter 

Ինչ վերաբերում է Քայլիին, 17-ամյա ռիելիթի աստղը վերջերս հերքել է շշուկներն այն մասին,  որ ինքը շրթունքների պլաստիկ վիրահատության է  դիմել։ Նա մասնավորապես ասել է.

Plenty of Twitter users have been quick to ridicule the craze, labelling it dumb and gross Plenty of Twitter users have been quick to ridicule the craze, labelling it dumband gross

Ես երբեք դանակի տակ չեմ եղել։ Դադարե՛ք խոսել իմ շրթունքների մասին։ Ես պլաստիկ վիրահատության չեմ դիմել։ Մարդիկ հղում են կատարում այն լուսանկարներիս, որոնցում ես 12 տարեկան եմ, ու ասում են. «Քայլին այնքան տարբեր է հիմա», բայց ախր ես ինչպե՞ս կարող եմ 18 տարեկանում նույն տեսքն ունենալ, ինչ 12 տարեկանում ունեի։

 I screwed up, wrote one teenage girl along with her #kyliejennerchallenge selfie, while another complained she looked gross

Խեղճ Քայլի, պատկերացնո՞ւմ եք, թե այս մարտահրավերի տարածումից ի վեր քանի՜-քանի՜ ծնողներ ու դեռահասներ են հիշել նրան իրենց լուտանքներում։ Այստեղ են ասել, անմեղ մեղավոր։   

We can only hope this particular trend dies out as fast as it gained steam We can only hope this particular trend dies out as fast as it gained steam

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել