Tert.am–ը գրում է.

Բրիտանացի բուքմեյքերները դրույքներ են ընդունում Քեմբրիջի դուքսի և դքսուհու ապագա երեխայի անվան և սեռի համար:

Ինչպես գրում է Euromag–ը` ամենից շատ հայտեր են ընդունվում  այն տարբերակի համար, որ  աղջիկ է ծնվելու` Էլիս անունով: Նշվում է, որ ծնողներն իրենք երեխայի սեռը չգիտեն, սակայն դա չի խանգարում բուքմեյքերական ընկերություններին՝ կանխատեսումներ անել, թե ով կծնվի թագավորական ընտանիքում:

Հայտերից շատերում նշվում է, որ աղջիկ է ծնվելու: Նրանց, ովքեր դրույք են կատարել «Էլիս արքայադուստր» տարբերակի վրա, բուքմեյքերները ստիպված կլինեն 500 000 ֆունտ ստերլինգ վճարել, եթե իսկապես աղջիկ ծնվի, և նրան Էլիս անվանեն:

Նշվում է, որ արքայազն Ջորջի ծնվելու ժամանակ բուքմեյքերները գուշակել էին նրա անունը: Հենց «Ջորջ» անունն էր համարվում ամենահավանական տարբերակը երկու տարի առաջ: 
Աղջկա ամենահավանական անուններից են նաև Էլիզաբեթը, Շառլոտը, Վիկտորյան, Դիանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել