Գերմանիան 1915-ի հայերի կոտորածը «ցեղասպանություն» կանվանի. ReutersSlaq.am-ը գրում  է.

Գերմանիայի կառավարությունն այսօր ետ է կանգնել Օսմանյան Թուրքիայի ուժերի կողմից 100 տարի առաջ 1.5 միլիոն հայերի կոտորածը «ցեղասպանություն» տերմինով նկարագրելու մտքից հրաժարվելուց: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Գերմանիան, որը ԵՄ-ում Թուրքիայի առաջատար առևտրային գործընկերն է ու միլիոնավոր թուրքերի համար տուն է համարվում, միանում է այլ ազգերին ու հաստատություններին՝ այդ թվում նաև Ֆրանսիային, Եվրախորհրդարանին և Հռոմի Պապ Ֆրանցիսին՝ օգտագործելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանն արժանացած տերմինը:

Կանցլեր Անգելա Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆեն Սեյբերտն ասել է, որ կառավարությունը աջակցելու է խոհրդարանում ուրբաթ օրը օրինագծի ընդունմանը:

Գերմանիան երկար ժամանակ դեմ է եղել «ցեղասպանություն» տերմինի օգտագործմանը՝ չնայած որ Ֆրանսիան ու այլ ազգեր օգտագործել են այն: Կոալիցիոն կառավարությունը, սակայն, ճնշման է ենթարկվել խորհրդարանի պատգամավորների կողմից, ովքեր պատրաստվում են օրինագծում օգտագործել այդ բառը:

«Կառավարությունը աջակցում է օրենքի նախագիծը...որում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ճակատագիրը որպես մասսայական սպանությունների, էթնիկ բնաջնջման, արտաքսման և, այո, 20-րդ դարի ցեղասպանությունների պատմության օրինակ է ծառայում», - ասել է Սեյբերտը:

Արտգործնախարար Ֆրենկ-Ուոլտեր Ստեյնմեյերը հրաժարվել է ցեղասպանություն բառն օգտագործել՝ ժխտելով, սակայն, որ խուսափում է դրանից, որպեսզի չհիասթափեցնի Թուրքիային:

Ըստ վերլուծաբանների՝ Գերմանիան մինչ այժմ չի ցանկացել օգտագործել «ցեղասպանություն» բառը, քանի որ վախեցել է հիասթափեցնել Թուրքիային և թուրքական ծագում ունեցող 3.5 միլիոն գերմանացիներին կամ Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր ապրում են Գերմանիայում:

«Գերմանիայի կառավարության կողմից սա վառ հակասություն է, թե Գերմանիան ժխտում է հայերի ցեղասպանությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրների վրա արտաքին ճնշումը կարող է մեծ ազդեցություն ունենալ, և Գերմանիան կարող է կարևոր դեր խաղալ Թուրքիայի հարցում», - ասել է քաղաքագետ Այաթա Բիլգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել