Կառավարության անդամները հաճախ բարձրաձայն խոսում են այս կամ այն վայրում տեղի ունեցած ծառատունկին իրենց մասնակցության մասին:
Բայց չեն էլ հասկանում՝ ինչ ասել է ծառատունկ: Այդ մարդիկ գնում են ծառատունկի, բայց իրենց փոխարեն այնտեղ արդեն պատրաստ կանգնած են փորողները, տնկողները և ջրողները, իրենք ընդամենը մի բուռ հող գցողներ են:
Իսկական ծառատունկը հետևյալն է. մարդ պետք է ինքը փորի իր ծառի փոսը, տնկի ծառը, խնամի, եթե տեղում չի, ժամանակ առ ժամանակ հետաքրքրվի, հաճախակի գնա և տեսնի ծառի վիճակը, մի խոսքով՝ հետևողական լինի ու հետո պտուղները վայելի:
Մեր կառավարության անդամներն ակտիվ են միայն վերջում՝ վայելելու ժամանակ:

Հ.Գ. Այլ բան է, երբ մարդ ծառը տնկել է իր բնակավայրից հեռու կամ զորավար է և ժամանակ չունի ծառերի մասին մտածելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել