Wedding.am-ը գրում է.

Հայող Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Wedding.am-ը իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնելու հայ ժողովրդի պատմության ամենամութ օրերին թուրք մարդասպանի կողմից  դաժանորեն սպանված հայ մեծագույն հանճարների սիրո պատմությունները: Այսօր արևմտահայ պոեզիայի ամենահանճարեղ ներկայացուցիչներից մեկի` Դանիել Վարուժանի ծննդյան օրն է: Իր հայրենասիրական և բոցավառ ստեղծագործություններով նա կարողանում էր բոլորի սրտերում կրակ հրդեհել... և նրա մտքի բոցկլտումները հանգիստ չէին թողնում երիտթուրքական պարագլուխներին, և այդ վիժվածքները ապրիլի 24-ին վայրենաբար սպանեցին հայ մեծագույն բանաստեղծ Դանիել Վարուժանին:

Գրիգոր Չպուքքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին /1884թ-ի ապրիլի 21/, երբ Դանիելի հայրը`Գրիգորը, Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի մարգարեությունն էր թերթում, իր բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա:

 Մանուկ Դանիելը շատ հանդարտ էր ու խելոք, բայցև հետաքրքիր ու հարցասեր: Նա շատ էր տարբերվում իր հասակակիցներից և դեռ փոքրուց աչքի էր ընկնում անհատականությամբ, որը բնականաբար տարիքի հետ զարգանում և կոփում էր նրան, որպես հասարակության մեջ ապրող ու գործող էակ: Աշակերտից մինչև ուսանող, ուսանողից մինչև ուսուչից ձգվում է նրա ճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծի կոչումն էր, որը տրված էր նրան ի վերուստ: Այդ կոչումը Դանիելի համար ուղղակի անուն չէր և ոչ էլ ապրուստ վաստակելու միջոց, այլ թթվածին, որը շնչում էր նա և փոխանցում իր հոգու շունչը ընթերցողին:

varoujan3

Յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի մի էտապ էր, զգացումների պոռթկում և ոչ սովորական մտքերի խտացում: Եվ այդ ամենի ետևում կանգնած է Դանիել արարողը, ստեղծողը, և իր շնորհն ու տաղանդը յուրատեսակ ձեռագրով մատուցողը:
Շատ երկար կարելի է խոսել Դանիելի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների մասին: Այժմ ,սակայն, փորձենք փոքր-ինչ պատկերացում կազմել Դանիել մարդու` սիրող մարդու մասին:
Դանիելը մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերների ծանոթագրությունները և գրավոր պահպանված հուշերը նրա մասին:
Նա անկեղծ էր, բարի ու նվիրվող: Յուրատեսակ նրբանկատություն ուներ իր մեջ և հոգատար էր մարդկանց նկատմամբ: Ամբարտավան դիմախաղի ներքո պահվում էր ցայտուն և համարձակ երիտասարդը` լի արարելու անզուսպ ջիղով: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում: Նա ոչ մեկուսացող էր, ոչ էլ դյուրահաղորդ, իսկ ընկերական կյանքում շատ ավելի քաղցր, համով-հոտով ու զվարթ էր:
Ահա այսպիսին էր Դանիելը ընկերների ու մտերիմների հուշերում` խոնարհ ու տաղանդավոր մի մարդ, ում հետ անցկացրած նույնիսկ մեկ ակնթարթը իմաստավոր էր ու ինքանատիպ, ուսյալ և հետաքրքիր:
daniel-varujan-4
Եվ ահա մի գեղեցիկ օր Դանիել Վարուժանին այցելում է Ձերդ Գերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազին հասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:
Արաքսիի /այդպես էր նրա կնոջ անունը/ հայրը` Միրճան Թաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրև ուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշ անտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:
Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից անկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ:
Սակայն այս հանգամանքը չկարողացավ մեծ արգելք հանդիսանալ, քանզի սա փոքրիկ խոչընդոտ էր այն մեծ սիրո առաջ, որ ծնվեց այս երկուսի հոգևոր կապի, զգայական ներդաշնակության շնորհիվ: Բանականության հրահանգներն իզոււր գտնվեցին սրտերի թռիչքի ու միմյանցով հմայված երիտասարդների սիրո արբեցման դեմ:
Վարուժանն ամեն դեպքում փորձում է կշռադատել եղածը, հաշվի նստել հանրային կարծիքի հետ` մտածելով հետագայի մասին, Արաքսիի նշանածի հոգեկան վիճակի և երկու ընտանիքների հարաբերությունների մասին: Փորձում է մոռանալ, բայց ապարդյուն: Տառապանքը շղթայում է նրան, կարոտն ու սերը միմյանցից անբաժան են դառնում, նա դառնում է մտազբաղ, տխուր, երբ սերը կրծում է հոգին:
Այս անելանելի իրավիճակում ավելի ուժեղ է գտնվում աղջիկը, որը համարձակվում է սասանել իր ընտանիքի ներքին խաղաղությունը: Նա հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ու նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան ետ պահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի:
Արաքսիի ծնողները բանաստեղծի անփոխարինելի տաղանդի փոխարեն կուզենային ոսկի տեսնել: Բայց չէ՞ որ Վարուժանը ամուսնանում էր ո՛չ թե հարստության հետ, այլ մի աղջկա հետ, ում մեջ գեղեցիկ հոգին էր պաշտում: Չնայած նրան, որ Վարուժանի նյութական վիճակը ծանր էր, նրա քնարի համբավը փառքով էր ղողանջում:
10408501_776956092418925_1237057682851783736_n
Ասում են, որ Վարուժանը նույնիսկ ծրագրում է ընկերների հետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորից մերժեն դստերը կնության տալ իրեն:
Եղածը վերածվում է բանբասանքի և տարածվում ողջ քաղաքով մեկ, ինչն ավելի է խանգարում սիրող զույգին իր համատեղ կյանքին զարկ տալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել