«Ինչպե՞ս թողնել ծխելը» - օրական հազարավոր մարդիկ իրենք իրենց տալիս են այս հարցը: Ինչ միջոց ասես չի անցնի ծխող մարդու մտքով, միայն թե ազատվի այդ կախվածությունից: Այժմ ծխելը թողնելու մեթոդների ԹՈՓ 10-յակ:

10. Եվ այսպես տասներորդ հորիզոնականում մի ամերիկացի է, որը ծխելը թողնելու համար օգտագործել է հեղուկ: Խոսքը ալկոհոլային խմիչքների կամ դեղերի մասին չէ, այլ սովորական ջրի: Երբ զգացել է ծխախոտ օգտագործելու պահանջ, ուղղակի ջուր է խմել: Մոտ մեկ ամիս պահանջվեց այս մարդուց, որպեսզի իսպառ թողնի ծխելը, և այդ ընթացքում նա գրեթե 150լ ջուր է խմել:

9. Իններորդ տեղում է մի անգլիացի ուսանողուհի, որը ծխելու փոխարեն ընտրել է առողջ ապրելակերպը: Նա մի պարան է վերցրել և հենց ծխելու պահանջ է զգացել, սկսել է պարան թռնել: Այդպիսով, կամքի ուժ գտնելով՝ ոչ միայն կարողացել է թողնել ծխելը, այլ նաև մարզվել, և դա նրան հաջողվել է:

8. Ութերորդ հորիզոնականում է մի ռուս ուսանողուհի, որը չէր սիրում մարզվել, սակայն շատ էր սիրում մաստակ: Ամեն անգամ երբ ծխախոտի պահանջ էր զգում` ուղղակի մաստակ էր ծամում: Մի քանի ամիս շարունակ անդադար ծամելուց հետո նրան հաջողվեց հրաժարվել ծխախոտից: Իդեպ նշեմ, որ նա գրեթե 2 տարի ծխախոտ է օգտագործել մինչև այս մեթոդը: 

7. Յոթերորդ տեղում մի քաղցրասեր երիտասարդ է, որը մտածել է մի հետաքրքիր հնարք ծխախոտը թողնելու համար: Նա ուղղակի ծխախոտի տուփի մեջ կոնֆետ է լցրել և ծխելու փոխարեն կոնֆետներ է կերել ընդմիջման ժամանակ: Որոշ ժամանակ անց այս մեթոդը տվել է իր արդյունքը, և նա վերջնականապես հրաժարվել է ծխելուց: 

6. Վեցերորդ տեղում մի կին է, որը 30 տարի անընդմեջ ծխելուց հետո մի օր որոշել է ուղղակի թողնել այն ընդմիշտ: Երբ ծխելու պահանջ է զգացել, վերցրել է ծխախոտի գլանակը և սկսել է մասնատել այն, այդպես մինչև ֆիլտրը: Մեծ կամքի ուժ է պահանջվել այդ կնոջից, սակայն ի վերջո նրան հաջողվել է այդքան տարիների ծխելուց հետո միանգամից թողնել այն:

5. Հինգերորդ տեղում մի ուկրաինացի աղջիկ է, որը շատ անսովոր, տարօրինակ և զզվելի մեթոդ է կիրառել ծխախոտը թողնելու համար: Նա ուղղակի կերել է ծխախոտի պարունակությունը՝ այդպիսով մեկընդմիշտ վերջ դնելով այդ վնասակար սովորությանը:

4. Չորրորդ տեղում մի քաղաքացի է, որը բավականին ապահովված է եղել ծխախոտի վրա գումար ծախսելու համար, սակայն ափսոսալով այդ գումարը վատնել ծխախոտի վրա ուղղակի թողել է այն: Այս մեթոդով ծխելը հիմնականում թողնում են այն մարդիկ, ովքեր կա՛մ գումար չունեն ծխախոտ գնելու համար, կա՛մ էլ ալարում են իջնել ծխախոտի հետևից: 

3. Երրորդ տեղում մի խելացի մարդ է, որը ընտրել է ուղղակի ամենահեշտ տարբերակը ծխախոտը թողնելու համար: Նա ծխախոտը վառել է հակառակ` ֆիլտրի կողմից, և այդ զզվելի համը ուղղակի նրան ստիպել է թողնել ծխելը: Ասում են, որ այդ կերպ ամենաքիչը 3 օր մարդ ցանկություն չի ունենում ծխախոտ օգտագործելու, մնացածը արդեն կամքի ուժից է կախված:

2. Երկրորդ պատվավոր տեղում է գտնվում մի հայտնի բանկիր, որը ծխելը թողնելու համար բավականին բարդ և «էքստրեմալ» մեթոդ է ընտրել: Նա ուղղակի գնացել է մի անմարդաբնակ կղզի և մեկ ամիս շարունակ պայքարել ծխելու դեմ, սակայն այդ կղզին չի եղել տաք և արևային լողափ՝ գեղեցիկ հարմարություններով, այլ ցուրտ շոտլանդական բարձրավանդակ՝ քամիներով շրջապատված: Դաժան միջոց, սակայն արդյունքը շոշափելի է:

1. Եվ վերջապես առաջին հորիզոնականում ամերիկուհի Ջուդի Պերկինսոնն է, որը ծխախոտից հրաժարվելու համար տեղի իշխանություններին խնդրել է իրեն փակել բանտախցում և արգելել ծխելը: Ճիշտ է կառավարությունը մերժել է ամերիկուհու նման խնդրանքը, սակայն նրան տրամադրել է մասնագետներ՝ ծխախոտի պահանջը հաղթահարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել