Գարնան սկզբին լրատվամիջոցներն ակտիվորեն գրում էին Ռիո դե Ժանեյրոյի Ռոդրիգո դե Ֆրեյտաս ծովածոցում տիրող աղետալի վիճակի մասին, որտեղ 2016-ին անցկացվելու են Ամառային օլիմպիական խաղերը։ Լրագրողները բարձրաձայնում են 37 տոննա սատկած ձկների մասին, որոնք արդեն հանվել են ծովածոցի ջրից, որտեղ կայանալու են բայդարկա և կանոե թիավարության մրցումները։

Բրազիլիայի պետական բնապահպանական ինստիտուտը պարզել է, որ ձկները սատկել են անձրևների հետևանքով, քանի որ վերջիններս փոխել են ծովածոցի ջրի ջերմաստիճանը։ Սոցցանցերում շրջող ոչ պաշտոնական տեղեկություններով՝ աղետի իրական պատճառը ծովածոցի ջրի գերաղտոտված լինելն է։

Վերջին օրերին սոցցանցերում չեն դադարում հրապարակվել բնապահպանական աղետի նկարներն ու տեսանյութերը։

Mortandade de peixes na Lagoa Rodrigo de Freitas. pic.twitter.com/sXjmuqtcvL

— BandNews FM – 94,9 (@bandnewsfmrio) April 9, 20155ac1f8b7bebd5180abc555a1b64dffe26e89ffc8a700735081b63c2ec4c89776389d3e8b573cf098f9a8c1f3ed78c17e77


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել