Նոր նախագիծ Հանրային Հեռուստաընկերության եթերում՝ կազմակերպված «Առնոմա Փրոդաքշն»-ի կողմից, որը մի քանի շաբաթների ընթացքում հասցրեց գրավել հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունը:
Նախագծի մասին դեռևս շատ չի խոսվել, այնպես որ, թույլ տվեք լինել առաջիններից մեկը, ով կներկայացնի ձեզ նախագիծը, նախընտրական փուլերի կանոնները և կտա ձեզ ստույգ ինֆորմացիա կազմակերպիչների մասին:

Սկսենք սկզբից…

Նախագիծը պատկանում է «Առնոմա Փրոդաքշն»-ին, որը համագործակցում է Հանրային Հեռուստաընկերության հետ և նպատակ է հետապնդում հայտնաբերել դերասանական տաղանդ ունեցող անձանց, որոնք հետագայում կստանան ռեալ հնարավորություն մեկնելու Հոլիվուդ՝ սովորելու և կատարելագործվելու որպես դերասան:
Նախագիծը, լինելով առաջինը Հայաստանում, գրանցեց անհավանական հայտերի քանակ, որից հետո սկսվեցին նախընտրական փուլերը, որոնք դիտել ենք անցյալ հինգ շաբաթների ընթացքում:
Նախընտրական փուլի կանոնները պարզ են ` մասնակցին տրվում է որոշակի ժամանակ ցուցադրելու իր տաղանդը, ապա անհատական քվեարկության արդյունքների հիման վրա տեղում պարզ է դառնում՝տվյալ մասնակիցը կշարունակի՞ պայքարը նախագծում, թե՞ ոչ:
Ժյուրիի անդամները` «Առնոմա Փրոդաքշն»-ի հիմնադիր-տնօրեն Հրաչյա Վարդանյանը, դերասանուհի Աննա Էլբակյանը, դերասան Լևոն Հարությունյանը, հատուկ հրավիրված հյուր Էնթնի Մեյնդլը, կազմակերպված լսումների ընթացքում ընտրեցին հարյուր լավագույն մասնակիցներին, որոնք շարունակեցին պայքարը երկրորդ փուլում, ապա ընտրվեցին լավագույն հիսուն մասնակիցները, որոնցից արդեն կընտրվի լավագույն տասնյակը, որոնք արդեն տասը քայլ հեռավորության վրա կլինեն Հոլիվուդից:
Դե ինչ, ինձ միայն մնում է ներկայացնել ձեզ «Առնոմա Փրոդաքշն»-ի պաշտոնական կայքը http://arnomaproduction.com/
Կայքում դուք կգտնեք ավելի մանրամասն ինֆորմացիա «Առնոմա» դերասանական  դպրոցի, «Դեպի կինո» նախագծի և կազմակերպիչների՝ Սոսսի Խանիկյանի և Հրաչյա Վարդանյանի մասին, կստանաք կոնտակտային տվյալներ, գրանցվելու հնարավորություն՝ հետագա նախագծերին մասնակցելու և «Առնոմա» դերասանական դպրոցում սովորելու համար:
Նաև ներկայացնում եմ ձեզ Ֆեյսբուքում պաշտոնական կայքերի հասցեները՝
«Առնոմա Փրոդաքշն»-ի էջը  https://www.facebook.com/pages/Arnoma-Production/260739293982450?fref=ts
«Դեպի կինո»-ի էջը https://www.facebook.com/DepiKino?fref=ts
Նաև հիշեցնում եմ, որ «Դեպի կինո» նախագիծը եթերում կարող եք դիտել ամեն շաբաթ օր՝ ժամը 22:40-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել