Ակ և կարա կոյունլուները ցնծության մեջ են... Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի ամենահայաշատ քաղաքի ղեկավարությունը վերջին երկու օրերին մի քանի ՀԱԿԱՀԱՅ որոշումներ է ընդունել... Նախ քաղաքի ոստիկանապետ Ս.Օգուրցովի ՀՐԱՄԱՆՈՎ հայկական համայնքին ՀՐԱՄԱՅՎԵԼ է մեկ օրում Ադլերից, Դագոմիսից և Կենտրոնական Սոչիից հեռացնել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ վերաբերող ԲՈԼՈՐ պաստառները... Հայկական համայնքի ներկայացուցիչներին ԶԳՒՇԱՑՎԵԼ է հավաքներ, երթեր և որևէ միջոցառում չկազմակերպել Ցեղասպանությանը վերաբերող «թեմայով», քանի որ ըստ Սոչիի գնդապետ ոստիկանապետի՝ դրանք ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ և ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ կդիտարկվեն իշխանությունների կողմից... Հիշեցնեմ, որ տեղի հայկական համայքը և Սոչիում բնակվող հայերն ապրիլի 18-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում էին կազմակերպել Սոչիի նավահանգստ մոտ գտնվող հրապարակում, որն այս որոշումից ՉԵՂՅԱԼ է հայտարավում...
Ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սոչիի իշխանությունները հակահայ որոշում են ընդունում... 2011թ. մայիսին քաղաքապետ Անատոլի Պախոմովի որոշմամբ ապամոնտաժվեց Լազարևսկի շրջանում ՀԱՅԵՐԻ կողմից ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ գեներալ Անդրանիկ Օզանյանի տեղադրված արձանը... Իր հակահայ վայրահաչություններով հայտնի է նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը... Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով և՛ Սոչիի քաղաքապետը, և՛ Կրասնոդարի երկրամասի նահանգապետը շատ սերտ կապետ ունեն ազեր-կոյունլուների և կոնկրետ ԲԱՔՎԻ հետ... Ազերիական իշխանությունները նավթախավիարային դիվանագիտության միջոցով մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի մարզերում և քաղաքներում, պաշտոնյաներ ԳՆԵԼՈՎ, Հեյդար Ալիևի անունով պուրակներ և փողոցներ են բացում, իսկ անհրաժեշտության դեպքում էլ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ հակահայ որոշումներ ընդունել... Սոչիում տեղի ունեցածը վառ ապացույց... Հիշեցնեմ, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Կրասնոդարի երկրամասում բնակվում է 300 հազար հայ, որը կազմում է բնակչության 6%-ը... Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերի թիվը հասնում է 600 հազարի... Պաշտոնական տվյալներով հայերը Սոչիում ԵՐԿՐՈՐԴ էթնիկ խումբն են ռուսներից հետո և կազմում են քաղաքի բնակչության 21%-ը... Սակայն ԱՆԿԱԽ փորձագետների կարծիքով քաղաքի բնակչության 35%-ն են կազմում հայերը... Սոչիում բնակվող հայերի մեծ մասը բավական բարեկեցիկ կյանք է վարում և մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում... Հայկական համայնքի ձայները ՇԱՏ մեծ նշանակություն ունեն տեղական և համապետական ընտրություններում... Ինձ համար ԶԱՐՄԱՆԱԼԻ է, որ մեր համայքի ղեկավարներն այնքան ԹՈՒՅԼ են, որ Սոչիի քաղաքապետը կարող է իրեն թույլ տալ այս կերպ վարվել ՀԱՅԵՐԻ հետ...
Հ.Գ. Սոչիի ոստիկանապետի «ԲԵՍՊՐԵԴԵԼ» որոշումներին պետք է ՇԱՏ ԽԻՍՏ արձագանքի ՀՀ ԱԳՆ-ն և ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ պահանջի ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանից... Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե ի՛նչ ուժեր են կանգնած այս ամենի հետևում... Ոչ մի երկրում, որտեղ կա կազմակերպված հայ համայնք, բացի ԹՈՒՐՔԻԱՅԻՑ, հայերին չեն արգելում կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ... Ռուսաստանն այս շարքում ԵՐԿՐՈՐԴՆ է... ՀՀ-ը իշխանություններն ԱՄԵՆ ԻՆՉ պետք է ձեռնարկեն, որպեսզի Սոչիում բնակվող մեր հայրենակիցները զգան, որ իրենց թիկունքում կանգնած է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ... Պետք է արձագանքի նաև «Ռուսաստանի Հայերի Միությունը»՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ... Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ա.Տկաչովը լավ կլինի պատասխանի, թե ինչ վտանգ էր ներկայացնում ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼ ԱՆԴՐԱՆԻԿԻ արձանի տեղադրումը Ռուսաստանի տարածքում ՌԴ-ի համար... Կամ եթե ՌԴ նախագահ Վ.Պուտինն ապրիլի 24-ին լինելու է Ծիծեռնակաբերդում, ապա ո՞վ ես դու, որ արգելես հայերին Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացնել ՌԴ-ը տարածքում... Հուսով եմ՝ ՀՀ Արտգործնախարարությունը և մեր իշխանություններն ԱՆՊԱՏԱՍԽԱՆ չեն թողնի Սոչիի «ոստիկանապետի» հայատյաց որոշումները, և մինչև ապրիլի 24-ը դրանք ԿԱՆՑԿԱՑՎԵՆ... ՀՀ ԱԳՆ-ն պետք է հասկացնի Մոսկվային, որ ԾԱԽՎԱԾ ռուսական չինովնիկների «ԱՆԳՐԱԳԵՏ» որոշումները կարող են մեծ վնաս հասցնել հայ-ռուսական ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ հարաբերություններին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել