Եթե ժամանակակից Եվրոպայի քարտեզը համեմատեք 30 տարի առաջվա քարտեզի հետ, ապա բազմաթիվ տարբերություններ կգտնեք։ Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան ու Բալթյան պետությունները ԽՍՀՄ-ի մաս էին կազմում, Հարավսլավիան ու Չեխոսլովակիան դեռևս որպես պետություն իրենց տեղն էին զբաղեցնում քարտեզի վրա։
Եթե ժամանակի մեջ ավելի հետ գնանք, քարտեզը շատ ավելի տարօրինակ տեսք կունենա։ Բոլոր այս տարբեր ազգերին միևնույն դրոշի տակ հավաքելն ու առավել ևս պահպանելը գրեթե անհնար է։ Շատերն են փորձել դա անել, սակայն, թերևս, միայն հռոմեացիներին է դա հաջողվել։ Նրանց ժառանգները՝ բյուզանդացիները, կարողացան ամբողջական պահել կայսրությունը 1100 տարի շարունակ՝ այսպիսով ստեղծելով ամենաերկարակյաց կայսրությունը։ Իսկ որն էր նրանց հաջողությունների գաղտնիքը։

Դիրքը, դիրքը, դիրքը

byzantine1

Կայսրության համար դրա դիրքը չափազանց կարևոր է, քանի որ դու պետք է կարողանաս կառավարել դրա բոլոր շրջանները։ Ինչևէ, անկախ երկրի չափերից, մայրաքաղաքի տեղը ճիշտ որոշելը ռազմավարական կարևոր նշանակություն ունի։
Ք.հ. 330 թ-ին Հռոմի կայսր Կոնստանդիանոս առաջինը կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց նորակառույց քաղաք՝ Նոր Հռոմ, որն ավելի ուշ վերանվանվանվեց Կոստանդնուպոլիս, և որը գտնվում էր ժամանակակից Ստամբուլի տեղում։ Այն հրաշալի դիրք ուներ։ Քաղաքը գտնվում էր հենց Բոսֆորի նեղուցի վրա, որը կապում էր Սև ծովն ու Միջերկրական ծովը և Եվրոպան բաժանում Ասիայից։ Այստեղից հնարավոր էր բառացիորեն հետևել, թե ինչ է մտնում և ինչ դուրս գալիս կայսրության սահմաններ, և թե ինչ են մյուս  տերությունները տեղափոխում իրենց սահմաններով, և որքան կարող ես նրանց հարկել դրա համար։

Բացի տնտեսական առավելություններից՝ մայրաքաղաքն արևելքում տեղակայելը ևս մեկ մեծ առավելություն ուներ. արևելքում էին տեղի ունենում բոլոր կարևոր մարտերը։ Հյուսիսից բուլղարացիներն էին, արևելքից՝ պարսիկները, իսկ ավելի ուշ իսլամական խալիֆաները, և բոլոր այս հարուստ շրջաններն ապահով պահելը կարևոր էր և միաժամանակ բավականին դժվար։ Մայրաքաղաքը վտանգին այսքան մոտ պահելը հնարավոր է այնքան էլ խելամիտ քայլ չթվա, սակայն այն ժամանակ հաղորագրություները մայրաքաղաքից մարտադաշտ և հակառակն ուղարկելը կարող էր շաբաթներ և նույնիսկ ամիսներ տևել, և այս ժամանակահատվածը կրճատելը չափազանց կարևոր էր, իսկ տեղեկատվությունն ուժ է։

  Ապահովություն, անվտանգություն և ինքնապաշտպանություն

byzantine2

Մայրաքաղաքը հնարավոր նվաճողներից պաշտպանելը հեռուն մտածելու օրինակ է։
Իսկ ինչն է դա անելու լավագույն  տարբերակը, եթե ոչ հսկայական պարիսպ կառուցելը, որը Եվրոպան դրանից առաջ երբևէ չէր տեսել։ Կոնստանդնուպոլսի արևմտյան ծայրը բնական ոչ մի պաշտպանություն չուներ նվաճողական հարձակումներից պաշտպանելու համար, այդ իսկ պատճառով Կոնստանդինոս Մեծ կայսրը սկսեց պաշտպանություն կառուցել 324թ-ին։ Դեռ հարյուր տարի դրանից չանցած Կոնստանդնուպոլիսը սկսեց ընդլայնել իր սահմանները, և Թեոդոսիուս Երկրորդ կայսրը սկսեց կառուցել երկրորդ պատն առաջինից մեկ մղոն դեպի արևմուտք, որը Մարմարի ծովից ձգվում էր մինչև Ոսկե եղջյուր։
Սակայն 447թ-ի նոյեմբերի 6-ին ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ, որը կործանեց պատի մեծ մասը։ Հոն զորավար Աթիլան հենց այսպիսի մի հնարավորության էր սպասում հարձակում գործելու համար։ Բարեբախտաբար, ընդամենը 60 օրում Կյուրոս Ֆլորասն այն վերակառուցեց, ինչի արդյունքում Աթիլան փոխեց իր նվաճողական արշավի ուղղությունը։  Այս պարիսպները կանգուն են մինչև այսօր և հայտնի են որպես Թեոդոսյան պարիսպներ։

Կոնստանդնուպոլիսը նաև ծովային պարիսպներ ուներ, որոնք ամբողջությամբ շրջապատում էին քաղաքը։ Սրանք այնքան էլ մեծ չէին, որքան հիմնական պարիսպները, սակայն Ոսկե Եղջյուր մուտքը սահմանափակում էին Մարմարա ծովի ալիքների ուժգին հոսանքները, ինչն անհնարին էր դարձնում քաղաքի վրա նավերով հարձակումը։

Միջազգային հարաբերություններ

byzantine7

Շատերն ասում են, որ քրիստոնեությունն ամենամեծ ժառանգությունն էր, որ Բյուզանդական կայսրությունը թողել է մեզ, մյուսներն էլ կարծում են, թե դա դիվանագիտությունն է։ Մի բան հաստատ է, նրանք գիտեին ինչպես վարել հարաբերությունները հարևանների հետ, և սա պատճառներից մեկն էր, որ նրանք կարողացան 1123 տարի կանգուն պահել կայսրությունը։ Նրանք փորձում էին կայսրության տարածքի տարբեր շրջաններից քաղել և օգտագործել լավագույնը, որ կարող էին. Հունաստանից ճարտասանությունը՝ որպես հանրային դիվանագիտության գործիք, Հռոմից «բաժանիր և նվաճիր» տակտիկան, որն օգտագործվում էր մյուս պետություններին քաղաքացիական ճարտարագիտական նախագծերով աջակցելու համար, իսկ Եգիպտոսից կայսրությունը վերցրեց դինաստիական ամուսնություններն ու տոնակատարությունների անցկացման յուրահատկությունները՝ այլ տերությունների պաշտոնյաներին տպավորելու համար։
Բյուզանդացիների մոտ առավել լավ էր ստացվում վերջինը։ Կայսրը հյուրերին ընդունում էր գահակալական սենյակում, որը շրջապատված էր ոսկուց պատրաստված մեխանիկական մռնչացող առյուծներով ու դայլայլող թռչուններով։ Քաղաքի հարստությունն ու հրաշագեղությունը, առատաձեռն նվերները օտար երկրների ներկայացուցիչների համար այցելելության ցանկալի վայր էին դարձնում Կոստանդնուպոլիսը։ Բյուզանդական կայսրությունն առաջինն էր, որ ստեղծեց «Բարբարոսների բյուրոն»՝ այն արդյունավետորեն օգտագործելով։ Այն տեղեկատվություն էր հավաքում հարևան տերություններից (կառավարիչների բնավորության, տերության խնդիրների, տեղի սովորույթների և այլնի մասին)։ Այն վեր էր լուծում բանբերների կողմից բերված հաղորդագրությունները, կազմակերպում դիվանագետների այցը Կոնստանդնուպոլիս ու անում գրեթե այն ամենն, ինչ անում են արտաքին գործերի ժամանակակից նախարարությունները։ Այս դիվանագիտական ռազմավարություններից շատերը փոխանցվել են ժամանակակից աշխարհին Վենետիկի, այնուհետև Ֆրանսիայի միջոցով։
Նրանց դիվանագիտական հաջողության գաղնիքներից մեկն էլ պետության ու եկեղեցու միջև մոտ հարաբերություններն էր։ Դեպի հյուսիս ուղարկվող միսիոներական հոգևորականների միջոցով կայսրությունը կարողանում էր հակառակորդներին ընկերներ դարձնել՝ սլավոնացիներին քրիստոնյաներ դարձնելով։ Սուրբ Կյուրեղն ու Մեթոդիոսը սկսեցին կյուրեղյան այբուբենի ստեղծման աշխատանքներն ու եկեղեցական պատարագները սլավոնական լեզուներով իրականացնել։ Այսօր նրանց սլավոնների առաքյալներ են անվանում։ Իր երկարակեցության ու հմուտ դիվանագիտության շնորհիվ կայսրությունը Եվրոպայի և իսլամական աշխարհի միջև ազդակ էր հանդիսանում՝ մայրցամաքին ժամանակ տալով զարգանալ՝ դառնալով աշխարհում դոմինանտ ուժ։

Կրթություն

byzantine10

Կրթությունը միջնադարում որպես պարտադրություն չէր ընկալվում, ինչպես մեր օրերում շատ ուսանողների համար է, այլ որպես մեծ առավելություն։ Մարդկանց միայն մի մասը գիտեր կարդալ ու գրել, և նրանցից շատերն առանձնացված վանքերում ապրող հոգևորականներն էին։
Մինչ Եվրոպայի մեծ մասն ապրում էր թշվառության մեջ ու փորձում հաղթահարել ժանտախտը, սովը, կողոպուտները, Բյուզանդական կայսրությունն իր մշակութային բարձունքում էր։ Դրա բնակչության մոտ 30 տոկոսը գրագետ էր, այն դեպքում, երբ Եվրոպային հաջողվեց գրագիտության այս մակարդակին հասնել միայն 18-րդ դարում։ Անտիոքը, Գազան, Սիրակուզը, Հռոմը հայտնի էին իրենց դպրոցներով։ Ալեքսանդրիայի համալսարանը հայտնի էր փիլիսոփայության, բժշկության, իրավաբանության, աշխարհագրության ու աստղագիտության ոլորտներում կրթության բարձր որակով։ Բեյրութն ու Աթենքը հայտն էին իրավաբանության  իրենց դպրոցներով, սակայն դրանցից և ոչ մեկը չէր կարողանում հասնել Կոստանդնուպոլսի համալսարանին, որը հիմնադրվել էր կայսր Թեոդոսիոս երկրորդի կողմից 425թ-ին։
Սովորելը հասանելի էր բոլորին, սակայն դա անվճար չէր, այնպես որ հիմնականում ուսանողների մեծ մասը բարձր դասի կամ միջին դասի մարդիկ էին։ Նույնիսկ կանայք կարող էին սովորել կայսրության գոյատևման վերջին տարիներին։ Թերևս վերը նշված գործոնները չէին լինի, եթե Բյուզանդական կայսրությունը քաղաքացիների ստացած կրթությունն առաջնայինը չհամարեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել