a3

Եթե լավ լուսավորության դեպքում ուշադիր նայեք Ձեր մատների բարձիկներին, ապա կտեսնեք, որ բոլոր մատնահետքերն այսպիսի նախշանման ձև ունեն։ Մարդկանց մոտ հանդիպում են այդ նախշանման ձևերի երեք հիմնական տեսակներ՝ կորեր, օղակներ և հյուսվածքներ։ Դուք կզարմանաք հավանաբար, բայց Ձեր մատնահետքերի նախշերը շատ բան կարող են ասել Ձեր բնավորության մասին։

1. Կորեր

Այսպիսի մատնահետքերով մարդիկ բավականին հաճախ են հանդիպում, բայց բավականին հազվագյուտ է լինում, երբ բոլոր 10 մատներին էլ այսօրինակ մատնահետքեր են լինում, այլ ոչ թե 2-3 մատների վրա։ Նման մարդկանց համար ֆիզիկական պոտենցիալն ամենակարևորը չէ, քանի որ նրանց մոտ գերակայում են հոգեբանական ու անձնական որակները։ Միևնույն ժամանակ նրանք շատ չհարմարվող բնավորություն են ունենում, քանի որ երբեք հաշվի չեն նստում այլոց կարծիքների հետ, քանզի համարում են, որ իրենք հիանալիորեն գիտեն սևը սպիտակից տարբերել։ Պարտություն կրելով ինչ-որ հարցում՝ նրանք, միևնույն է, ասես ամեն ինչ մոռացած, կրկին նույն համառությամբ անում են նույնը։ Նմանները միշտ ձգտում են առաջնորդ դառնալ և, որպես կանոն, լինում են անզիջում ու համառ ղեկավարներ։

2. Օղակներ

«Օղակները» խառնվածքով խոլերիկներ են կամ էլ մոտ են դրան։ Եթե մարդու բոլոր տաս մատների մատնահետքերն էլ օղակաձև են, ապա սովորական աշխատանքի ժամանակ նրանք շատ ժրաջան են, սակայն հանգչում են էքստրեմալ իրավիճակներում, քանզի ունեն սահմանափակ ֆիզիկական պոտենցիալ։ Առավել շատ նրանք հոգնում են ձանձրալի ու միապաղաղ աշխատանքի ժամանակ, որն իրենց հետաքրքիր չէ։

«Օղակներն» առավել լավ, քան մնացածները, հարմարված են հասարակական կյանքին ու այլոց հետ շփումներին, քանի որ նրանք բարյացակամ են, հանդուրժող, ուշադիր ու բավականին անկեղծ, հեշտ են գնում փոխզիջումների, պատրաստ են օգնել անշահախնդրորեն, բայց հանուն գաղափարի ամեն ինչ ռիսկի տակ դնելուն էլ հակված չեն։ Նրանք բավականին բավարարված են արևի տակ իրենց համեստ տեղով, ու նրանցից հիանալի ղեկավարներ են ստացվում։

3. Հյուսվածքներ

Հյուսվածքաձև մատնահետքերով մարդիկ «ամպոտ են»։ Նրանք շատ ստեղծարար են, ամեն ինչ կես բառից են հասկանում, շատ արագ են սովորում, միանգամից մի քանի գործ են սկսում անել, բայց հաճախ են մինչև վերջ հասցնում դրանք՝ կորցնելով հետաքրքրվածությունը։ Միայն իրենք են, որ ի զորու են ստիպել իրենց ինչ-որ բան անել։ Չնայած իրենց ֆենոմենալ համբերատարությանը՝ այսպիսի մատնահետքերով մարդիկ տանել չեն կարողանում իրենց համար ոչ հաճելի իրավիճակները։

Նրանք մշտապես դժգոհ են իրենցից, հակված են ինքնավերլուծմանն ու տանջալի կասկածներին։ Այսպիսի մատնահետքերով մատների մեծ քանակը վկայում է շուտ գրգռվող բնավորության մասին։ Մի կողմից նրանց առանձնացնում է խիստ բարձր նյարդային կազմակերպվածությունը, իսկ մյուս կողմից անկայուն հոգեկանը և հակվածությունը դեպրեսիաներին։

Սակայն շատ հազվադեպ է լինում, որ բոլոր մատները լինեն նույնանման նախշերով, ինչպես հազվադեպ են լինում դեպքերը, երբ խառնվածքների միայն մի տիպ է առկա լինում։ Առավել հաճախ հանդիպում են բարդ համադրություններ։ Այսպես, օղակներով ու կորերով մարդիկ նույնիսկ աննշան ծանրաբեռնվածության դեպքում աշխատում են իրենց վերջին ուժերի հաշվին։ Եթե առկա են լինում նաև հյուսվածքաձև մատնահետքերով մատները, ապա դա խոսում է ոչ այնքան մարդու իրական հնարավորությունների, որքան սեփական ուժերը ճիշտ հաշվարկել չիմանալու մասին։ Դե իսկ օղակների ու հյուսվածքների համադրությունը վկայում է մեծ ռեզերվների առկայության և ցանկացած բարդ պայմաններին հարմարվելու ունակության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել