Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ն մեծ դերակատարում ունի պետության ֆինանասական միջոցների ձևավորման գործում՝ հարկային նոր օրենսգրքի նախագծի մշակման շրջանակներում ֆինանսների նախարարությունում դիտարկվում է նաև այս հարկատեսակի հարցը:

Բոլորս գիտենք, որ ԱԱՀ-ի դրույքաչափը ՀՀ-ում բավականին բարձր է, և մշտապես խոսվում է դրա իջեցման անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ ավելացված արժեքի հարկն ապահովում է պետական բյուջեի եկամուտների 40-45%-ը, և դրույքաչափի ցանկացած փոփոխություն խիստ ռիսկային է համարվում, այդ իսկ պատճառով այն պետք է փոխհատուցվի տնտեսության աշխուժացմամբ։

ԱԱՀ-ից մեծ է տնտեսության կախվածությունը, և նշված գործոնի առկայությունն է պատճառը, որ գործող կառավարությունն ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել վերը նշված խնդրին` ընդլայնվել է ԱԱՀ հարկի վճարման հետաձգման արտոնությունից օգտվողների շրջանակը:

ՀՀ կառավարությունը համարում է, որ այս հարցում տարբերակված մոտեցումը, այն է՝ առանձին ապրանքների վերջնական սպառման նկատմամբ դրույքաչափի նվազեցումը չի բերի այդ ոլորտների խթանմանը, և ԱԱՀ-ի դրույքաչափի նվազեցումը նպատակահարմար է համարում դիտարկել դրա հարկման համակարգում իրականացվող փոփոխությունների համատեքստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել