1. Չափից դուրս ինքնավստահություն

Այս տեսակի կանայք անմիջապես ցույց են տալիս, որ նոր են իջել երկնքից և ոչ թե հետաքրքրությունից դրդված, այլ իր տղամարդուց ինչ-որ բան պահանջելու համար:

2. Չափազանց «նրբանկատություն»

Նա հրապուրված է «Վաղ Ռոդենով», նա այցելում է բոլոր ցուցադրություններին, նրա բոլոր ընկերներն իր նման «նուրբ» են: Համարեք, որ ամեն ինչ կորած է: Տղամարդիկ, ովքեր սիրում են սովորական երկրային հաճույքներ, իրենց հարմարավետ չեն զգա նման կնոջ կողքին:

3. Չափից դուրս «ճշտություն» 

Այս տեսակի կանայք սկսում են ճնշել իրենց ճշտությամբ, հենց սկսում ես նրանց մոտիկից ճանաչել: Նա ոչ մի գրամ ալկոհոլ չի օգտագործում, չի ծխում, պառկում է քնելու ուղիղ 23.00-ին...

4. Ամուսնանալու մոլեգին ցանկություն

«Եթե քեզ հենց երկրորդ հանդիպմանը ծանոթացնում են ծնողների հետ, ապա պետք է փախչել» ,- այսպես է մտածում տղամարդկանց մեծամասնությունը:

5.Կանայք, որոնք համարում են, որ տղամարդը ևս մեկ դրամապանակ է

Ոչ մի նորմալ տղամարդ թույլ չի տա, որ կինը վճարի ընթրիքի կամ տաքսու համար, բայց ցանկացած տղամարդ չի հանդուրժի, եթե իր կողքի կինը համարի, որ տղամարդու միակ առաքինությունը վճարելն է:

6. Կանայք, որոնք փորձում են իրենց տղամարդուն շրջապատել չափից դուրս ուշադրությամբ

Հավատացեք, կանայք, տղամարդկանց դուր չի գալիս, երբ նրանք արթնանում են ու տեսնում բազմաթիվ SMS-ներ ձեզանից:

7. Դժգոհներ

Այս տեսակի կանայք օրը 24 ժամ բողոքում են կյանքից, առողջությունից, վիրավորում են շրջապատի այլ մարդկանց: Այսքանով հանդերձ, նրանք ոչինչ չեն անում իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար:

8.Քաշին հետևողներ

Տղամարդիկ խոր հարգանքով են վերաբերվում խնամված կանանց, բայց երբ այդ խնամքը դառնում է կնոջ միակ կենսաձևն ու անելիքն այս կյանքում, տղամարդիկ նյարդայնանում են:

9.Կարիերիստներ

Եթե տղամարդու հետ ռոմանտիկ ժամադրությունից ավելի կարևոր եք համարում խորհրդակցությունները, ժողովներն ու վերապատրաստումները, պատրաստ եղեք, որ Ձեր սիրելիի համբերության բաժակն օրերից մի օր կլցվի: Հակառակ սեռը չի սիրում երկրորդական լինել:

10.Խորհրդատուներ

Այս տեսակի կանայք իրենց պարտքն են համարում պատեհ-անպատեհ առիթներով խորհուրդներ տալ շրջապատողներին, հուշել նրանց այս կամ այն խնդրի լուծումը, իսկ տղամարդիկ չեն սիրում կողակցից այդքան շատ խորհուրդներ լսել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել