1. Տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հաճույք են ստանում, երբ դիմացինները բարկանում են։
2. Մարդիկ փորձում են ուրիշներին նվաստացնել, երբ իրենք իրենց վրա վստահ չեն։
3. Ընդ որում, մարդիկ անկեղծորեն հավատում են, որ ուրիշների մասին վատ կարծիքը ոչ մի դեպքում իրենց ինքնագնահատականի հետ կապված չէ։ Ուրիշներին նվաստացնելն օգնում է ինքնագնահատականը բարձրացնել։
4. Շոշափման զգացումներն ազդում են մարդկանց պահվածքի վրա։ Օրինակ՝ «ծանրության» և «լրջության», «կարևորության», «գերակշռության» միջև ասոցիացիաներ կան։ Մարդիկ որպես լուրջ և կայուն գնահատել են այն անհատին, ում ռեզյումեն ծանր թղթապանակով է հանձնվել և հակառակը։
5. Ճիշտ նույն կերպ էլ ամրության և կայունության զգացումը մարդկանց ոչ զիջող է դարձնում։ Քննարկման ժամանակ կոպիտ աթոռներին նստած մարդիկ ավելի քիչ զիջող էին։
6. Մարդիկ հակված են անբարոյական արարքներ գործել կամ որևէ մեկի խնդրանքը չկատարել, եթե դրա համար ջանքեր չեն պահանջվում։
7. Սակայն ավելի շատ մարդիկ են իրենց պահում «ինչպես պետքն է», եթե նրանք պետք է մեկ ուրիշի ներկայությամբ բարոյական որոշում ընդունեն։
8. Սուտը պահանջում է մեծ ջանքեր։ Մարդը միաժամանակ ստիպված է լինում գլխում պահել սուտը, որպեսզի այն ասի, և ճշմարտությունը, որպեսզի այն թաքցնի։ Արդյունքում նա ավելի պարզ նախադասություններ է ասում և ավելի վատ է կողմորոշվում։
9. Երբ մարդկանց հետևում են, նրանք իրենց ավելի լավ են պահում։ Ավելին՝ երևակայական հետևելը նույնպես օգնում է։ Բավական էր ճաշարանում աչքերի նկարներ դնել, որպեսզի մարդիկ ափսեններն իրենց հետևից հավաքեին։
10. Ավելին՝ պահվածքը բարոյականության վրա ազդում է (այո-այո)։ Մարդիկ, ովքեր որևէ մեկին ստել, հիմարեցրել են կամ այլ անբարոյական արարք են գործել, այդ ամենից հետո այլ կերպ են գնահատում՝ որն է լավ, որն է վատ։
11.Հաճելի անկեղծ արտաքինը կարող է խաբուսիկ լինել։ Մարդիկ ավելի շատ հակված են արտաքինին, քան թե անկեղծությանը հավատալ։ Նույնիսկ մասնագետները 86% դեպքերում ստողներին անկեղծ են համարել։
12. Արտաքինը կարևոր դեր է կատարում նույնիսկ քաղաքական գործիչների ընտրության հարցում։
13. Ավելի հաջողակ և հարուստ մարդկանց ավելի խելացի և իմաստուն են համարում և հակառակը։ Եվ մարդիկ հիմնականում հակված են մտածելու, որ նրանք, ովքեր հաջողության են հասել, և նրանք, ովքեր մեծ քանակությամբ անկում և տառապանք են ապրել, դրան արժանի են եղել։
14. Ավելի երջանիկ չէ նա, ով շատ փող ունի, այլ նա, ում ունեցվածքը հարևանինից շատ է։ Հիմնականում այս պատճառով էլ առաջանում է անբավարարվածություն մեծ փողերի նկատմամբ։ Մարդիկ միշտ իրենց համեմատում են իրենց հարևանների հետ։ Հարստանալով նրանք նոր շրջապատ են ընկնում, որտեղ մարդիկ ավելի շատ փողեր ունեն, և շրջապատում երևակայելն այնքան էլ հեշտ չի լինում։
15. Զայրույթը մարդկանց մեջ ուժեղացնում է տվյալ իրը ձեռք բերելու ցանկությունը. մարդիկ ավելի շատ են ձգտում հասնել որևէ բանի։ Նախկինում այն համարվում էր միայն դրական էմոցիաներին բնորոշ հատկանիշ։
16. Որքան ավելի դժվար է որոշում կայացնելը, այնքան հավանականությունը, որ ոչինչ չի փոխվի, մեծ է։ Եթե խանութում չափից շատ ընտրանի կա, և մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել՝ ապրանքներից որն է ավելի լավը, նրանք առանց գնումների կվերադառնան։
17. Երբ մարդկանց մոտ որևէ բան չի ստացվում, նրանք ավելի շատ են հակված գոյություն չունեցող օրենքներ տեսնելուն և իրենց համար պատրանքներ ստեղծելուն։
18. Մարդիկ զղջում են վաղ ընդունած որոշումների համար, նույնիսկ եթե արդյունքներն իրենց գոհացնում են։ Այդ դեպքում ոչ թե որոշմանը հատկացված ժամանակն է կարևոր, այլ այն, թե արդյո՞ք մարդը զգում է, որ ժամանակը նրա համար բավարար է եղել։
19. Ոչ բոլոր ռիսկերն են համարվում միանման։ Նույն մարդը կարող է առանց վախենալու անկարգելով թռչել, սակայն կարող է տնօրենի հանդիմանանքից վախենալ։ Կամ էլ կարող է վագրերին վարժեցնել, բայց կարող է վախենալ հմայիչ աղջկա հետ ծանոթանալուց։
20. Ձանձրույթն ունի իր դրական կողմերը։ Ձանձրացող մարդիկ հաճախ են ցանկանում բարի արարքներ գործել, քանի որ հաճույքները նրանց հոգնեցրել են, և դրանք նրանց կյանքին իմաստ չեն հաղորդում։