1. Հարավկորեական մի ձկնորս պատրաստվում էր իր բռնած ձկները վաճառքի հանել, ու երբ նա բարձրացրեց դանակը հերթական մի ձկան վրա, ձուկն անսպասելիորեն խփեց նրան իր պոչով, ինչի արդյունքում դրա ձեռքի դանակն ընկավ ու մխրճվեց ուղիղ իր սրտի մեջ։ Նա մահացավ տեղում։

2. Նյու Յորքի բնակչուհի Ջուլիա Քարսոնը մահացավ սրտային անբավարարվածությունից։ Այս եզրակացությունն էին արել բժիշկները, ու մեկնարկել էին հուղարկավորության պատրաստությունները: Արդեն հոգեհանգստի արարողութան ժամանակ մահացած տիկինն անսպասելիորեն ուշքի եկավ և, նստելով դագաղի մեջ, հարցրեց, թե ինչ է կատարվում։ Նրա դուստրը՝ Ջուլին, տեղում մահացավ շոկից։

3. Մասսաչուսեց նահանգի Սթոունհեյմ քաղաքի բնակչուհի Լինդա Գուդին չեղարկեց իր կրուիզը Կարիբյան կղզիներ, քանի որ նա երազում տեսել էր, որ զոհվելու է մեքենայի մեջ։ Երևի նա, այնուամենայնիվ, ճիշտ կաներ՝ գնար, որովհետև դրանից մի քանի օր հետո նրան խեղդված գտան սեփական մեքենայի մեջ։

4. Ֆերմեր Վինսենտ Կորրաջիոն շատ էր սիրում ճագարների որսով զբաղվել։ Մի անգամ հերթական որսի ժամանակ նա հոգնեց ու որոշեց քնել մարգագետնի վրա։ Նա այդպես էլ արեց՝ լիցքավորված հրացանը դնելով իր կողքին։ Երբ նա քնած էր, մի ճագար, որը վազելով անցնում էր նրա մոտով, պատահաբար սեղմեց ձգանն ու ակամա վրեժխնդիր եղավ իր բոլոր նահատակ եղբայրների համար։

5. Հոնգկոնգում բնակվող 65-ամյա Չայ Վան-Ֆոնգը որոշեց շնորհակալություն հայտնել Աստծուն՝ ավտովթարում ողջ-առողջ մնացած հարսի համար։ Երբ նա աղոթում էր բազմահարկ շենքի բակում, որտեղ նա բնակվում էր որդու ընտանիքի հետ, նրա գլխին ցեմենտի պարկ ընկավ, որը տեղում սպանեց աստվածավախ սկեսրոջը։

6. Ջորջ Սթորին ծնվել էր գրեթե նույն օրը, ինչ «Life» (անգլերեն՝ կյանք) ամսագիրը։ Ամսագրի առաջին համարի շապիկին նորածին Ջորջի լուսանկարն էր, ու գրված էր «Կյանքը սկսվում է»։ Հետագայում Սթորիի կյանքի պատմությունը լուսաբանվում էր պարբերականի կողմից՝ նրա երկու ամուսնությունները, հայրությունը, թոշակի անցնելը… 64-ամյա Ջորջը կրկին հայտնվեց պարբերականի շապիկին 2000 թվականի մայիսին՝ այս անգամ «Կյանքն ավարտվում է» խորագրով (նկատի ունեին, որ պարբերականը փակվում է)։ Մի քանի օրից Ջորջ Սթորին մահացավ ինֆարկտից։

7. Հունական Էվիա կղզում բնակվող 86-ամյա Ամիգդալիա Բալտան մահացավ սովից։ Նրա մահվանից հետո պարզվեց, որ նրա բանկային հաշվի վրա 350000 ֆունտ ստերլինգ կա ու 150 ոսկե սովերենների հավաքածու։

8. 10-ամյա մի տղա վեճի բռնվեց հոր հետ շոկոլադե գլազուրի պատճառով։ Վեճը գնալով թեժանում էր, ու 8-ամյա պարոն Հարսթը որդու ձեռքը դանակ տվեց՝ ասելով. «Եթե այդքան ատում ես ինձ, դանակով խփիր ինձ»… Արդեն հասկացաք, որ որդյակն այդպես էլ վարվեց, ու նրա հայրը մահացավ հիվանդանոցում 1 ժամ անց։

9. Բոննի բնակիչ Փիթեր Բրուբերը զոհվեց արվեստի գործերի թանգարանը թալանելու փորձի ժամանակ։ Նկատելով իրեն մոտեցող պահակներին՝ նա խուճապի մատնվեց ու փորձեց փախչել։ Հերթական միջանցք մտնելով՝ նա չնկատեց էլ, թե ինչպես ինքն իրեն մխրճեց 1 մետրանոց թրի վրա, որն էքսպոնատ ասպետի ձեռքում էր։ Այդ ցուցանմուշն, ի դեպ, կրում էր «Արդարադատության սուրը» անվանումը։

10. 23-ամյա Թոմաս Բերչետտը սկսեց զկրտալ ու խնդրեց իր ընկերոջը հարվածել իր կրծքին։ Վերջինս կատարեց ընկերոջ ցանկությունն ու թեթևակի հարվածեց, ինչից Թոմասն ընկավ ու տեղում մահացավ։ Ինչպես հետո պարզվեց, նրանց ընտանիքում սրտանոթային հիվանդությունների բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

11. Եգիպտոսի կառավարության աշխատակից Ադել Նազիմ Ջերգեզը 8 տարի շարունակ սպասում էր պաշտոնի բարձրացման։ Վերջապես գտնելով իր անունը բաղձալի ցուցակում՝ նա տեղում մահացավ սրտի նոպայից։

12. Ուկրաինացի մի որսագող որոշեց ձուկ որսալ էլեկտրականության միջոցով։ Նա էլեկտրական մալուխ մտցրեց ջրի մեջ ու միացրեց հոսանքը, և երբ ձկները սկսեցին ջրի երես դուրս գալ, նա գնաց դրանք հավաքելու՝ մոռանալով անջատել հոսանքը։ Արդյունքում նա էլ կիսեց ձկների ճակատագիրը։ Ինչպես հետագայում պատմել էին նրա բարեկամները, նա պատրաստվում էր այդ ձկներով հացկերույթ կազմակերպել, որպեսզի նշի իր զոքանչի մահվան տարելիցը։

13. Օդ անունով կրկեսային մի թզուկ մահացավ կրկեսի արենայում։ Բատուտի վրա թռչկոտելիս նա սխալ շարժում արեց ու նախատեսվածից այլ կողմ թռավ՝ ընկնելով ուղիղ այդ պահին հորանջող գետաձիու բերանի մեջ, ով կուլ տվեց նրան։ Ինչպես բացատրեցին անասնաբույժները, կենդանին վարժեցված էր այնպես, որ խոշոր առարկաներ կուլ տալու ռեֆլեքս ուներ, ինչի համար էլ կուլ էր տվել թզուկին։

14. Համբուրգյան գարեջրատներից մեկում մի այցելու գարեջուր էր խմում, իսկ նրա հեռախոսն անդադար զանգում էր, ընդ որում՝ շատ տհաճ ռինգթոնով։ Մյուս այցելուները բազմաթիվ անգամներ խնդրեցին, որպեսզի նա անջատի այն, բայց նա արհամարհեց դրանք։ Ի վերջո, այցելուներից մեկը չէր դիմացել ու սպանել էր նրան՝ շշով հարվածելով գլխին, և հանձնվել էր ոստիկանությանը։

15. Սանտիագո Ալվարադոն որոշեց հեծանիվների խանութ կողոպտել գիշերով։ Քանի որ մութ էր, նա տանիքի վրա մագլցում էր լապտերը բերանում, ինչն էլ դարձավ նրա մահվան պատճառը, երբ նա բերանքսիվայր ընկավ՝ լապտերը բերանում։

16. Մի անգամ Ռուսաստանում մարդիկ հարսանիք էին նշում, ու խնջույքն այնքան թեժացավ, որ հյուրերից մեկն ընկավ 7-րդ հարկում գտնվող պատշգամբից, սակայն որքան էլ տարօրինակ է, նա ողջ մնաց ու, իրեն թափ տալով, գոռաց 7-րդ հարկում ապշահար իրեն նայող մարդկանց վրա. «Ի՞նչ եք նայում, բայանը գցեք, ես ձեզ համար կնվագեմ»… Խեղճը զոհվեց, երբ բայանն ընկավ ուղիղ նրա գլխին։

17. Մի տղամարդ որոշեց մոտոցիկլետ վարելիս չմրսելու համար իր կաշվե բաճկոնը թարս հագնել ու այդ վիճակում ավտովթարի մեջ ընկավ ու կորցրեց գիտակցությունը։ Անցորդներից մեկը, տեսնելով նրա անգիտակից մարմինն ու բաճկոնը, որոշեց «փրկել» նրան՝ 180 աստիճանով շրջեց գլուխն (թեև եթե մարդու վիզը կոտրվել է, նրան այսպես թե այնպես դժվար փրկես) ու իսկապես կոտրեց խեղճի վիզը, ինչից մոտոցիկլավարը մահացավ տեղում։

18. Յակոբ Օյլիգը որոշեց ինքնասպանություն անել ինքնահրկիզման միջոցով ու երբ արդեն սկսել էր այրվել, հասկացավ, որ դա շատ տանջալից մահ է, ու իրեն նետեց մոտակա լճի մեջ… Ու մահացավ էլ ավելի տանջալից մահով, քանի որ նա լողալ չգիտեր։

19. Մի կին այրվող զուգարանի թղթով ընկել էր առնետի հետևից ու վազվզոցի մեջ չէր նկատել, թե ինչպես է հրդեհել իր մահճակալը։ Արդյունքում մահացել էր ծխախեղդ լինելուց, իսկ առնետը ողջ էր մնացել։

20. 37-ամյա Ռոբերտի նյարդերը քայքայում էր նրա կինը, ով անդադար բողոքում էր, որ անվտանգ չի զգում՝ ապրելով մի տան մեջ, որտեղ 70 միավոր հրազեն կա։ Փորձելով ապացուցել, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում՝ Ռոբերտն իր ծնոտի տակ էր դրել ատրճանակի փողն ու քաշել էր ձգանը։ Արդյունքում Ռոբերտի այրին էլ չունի մեկին, ում կարող էր գանգատվել։

21. Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող երկու ակտիվիստներ որոշեցին փրկել սպանդանոցում մորթելու համար բերված խոզերին, սակայն երբ նրանք բացեցին դարպասները, շուրջ 2000 խոզեր միանգամից վրա տվեցին ու տրորեցին իրենց փրկիչներին։

22. 1996 թվականին մի բանվոր մահացավ, երբ որոշեց բարձրահարկ շենքից 250 կիլոգրամանոց չհրկիզվող պահարան իջեցնել աստիճաններով ու իջեցնելիս կանգնեց պահարանի առջևում։ Բնականաբար, նրան ճզմված գտան։

23. Իրաքցի ահաբեկիչ Հեյ Ռանաջեթը չճարեց անհրաժեշտ գումարը՝ պայթուցիկով լցված ծրարը փոստով ուղարկելու համար, ու նամակը վերադարձավ ուղարկողին։ Ուղարկողը՝ Հեյը, չիմանալով այդ մասին, բացեց նամակն ու… էլ չկա ահաբեկիչ Հեյը։

24. 1997 թվականին մի վարորդ ընկավ ՃՏՊ-ի մեջ։ Նա ողջ կմնար, եթե այդ պահին քիթը չքչփորեր, բայց քանի որ նրա մատն այդ պահին քթի մեջ էր, հարվածից այն վնասել էր նրա ուղեղը։

25. Մի կին ուզում էր փրկել ճանապարհի մեջտեղում գտնվող բադիկին, սակայն վերջինս կտցահարեց կնոջ քիթը, երբ նա կռացել էր, որ գրկի նրան, ու կինը, հետ ցատկելով, հայտնվեց հանդիպակաց երթուղում և ընկավ մեքենայի տակ։ Բադը ողջ մնաց, փրկիչը՝ ոչ։

26. 47-ամյա մի ամերիկացի արթնացավ այն բանից, երբ մահճակալի կողքին դրված հեռախոսը զանգեց, սակայն քնաթաթախ տղամարդը չնկատեց, որ լսափողի փոխարեն Սմիթ և Վեսսոն մակնիշի ատրճանակ է դրել ականջին ու սեղմել ձգանը… Մահն ակնթարթային էր։

27. Exxon Valdez ընկերության պատճառով ծովում գրանցված նավթի արտահոսքի արդյունքում շատ կենդանիներ տուժեցին, ու ավելի քան 80000 դոլար ծախսվեց, որպեսզի տարբեր կենդանիներ փրկվեն ու ռեաբիլիտացվեն։ Հատուկ միջոցառման շրջանակներում փրկված երկու ամենաթանկարժեք կենդանիներին՝ փոկերին, ծափահարությունների ներքո ազատ արձակեցին բաց ծով, որտեղ վայրկյաններ անց նրանց խժռեցին շնաձկները։

28. 26-ամյա Ուոլտեր Հալլասն այնքան էր վախենում ատամնաբույժներից, որ 1979 թվականին խնդրեց իր գործընկերոջը «բուժել» իր ատամնացավը՝ հարվածելով նրա ծնոտին։ Հարվածից Հալլասն ընկավ ու հարվածեց գլուխը գետնին, ինչի արդյունքում նրա գանգը կոտրվեց, ու նա տեղում մահացավ։

29. Հոգեբանության ֆակուլտետի մի ուսանողուհի սենյակ վարձեց մի հյուսնի տանը, որպեսզի անդադար նյարդայնացնի նրան իր գանգատներով ու հետազոտի նրա ռեակցիաները։ Մի քանի շաբաթ տևած էքսպերիմենտից հետո հյուսնի նյարդերը տեղի տվեցին, ու նա կացնահարեց «հնարամիտ» փորձագետին։

30. Մի տղամարդ չէր կարողանում մեքենան աշխատեցնել ձմռանը, քանի որ շարժիչը սառել էր, ու ավելի լավ լուծում չգտավ, քան խոհանոցային գազօջախի վրա մի քիչ բենզին տաքացնել… Պայթյունը սպանեց հնարամիտին տեղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել