Առաջին աշխարհամարտին Թուրքիայի դաշնակից Գերմանիայի ներկայացուցիչներն առաջինն էին, որ պետք է մասնակցեին Գալիպոլիի «խրախճանքին», բայց ճակատագրի հեգնանքով նրանք չեն գալու, ավելին` Գերմանիայի նախագահը ելույթ կունենա Ցեղասպանության կապակցությամբ պատվավոր նիստին, նույնը` վարչապետ Մերկելը... Իսկ «խրախճանքին» կմասնակցեն այն պետության ներկայացուցիչները, որոնց զինվորներն իրենց կյանքը տվեցին իրենց հայրենիքի շահերը պաշտպանելու համար... Եվ թող այժմ անգլասերներն ինձ փորձեն համոզեն, որ Հայկական հարցում Լոնդոնի հակահայ տրամադրությունները մինիմալ էին, որ Գերմանական կայսրությանն էր պետք հայերի ոչնչացումը... Կաթոլիկ ողջ աշխարհը Պապի շրթունքով դատապարտեց Ցեղասպանությունը, նույնը` ուղղափառ աշխարհը... Մնացին միայն Լոնդոնը և նրա սատելիտները, որոնք նույնիսկ հրաժարվեցին ընդունել Երևան գալու հրավերը: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, եթե այն իրոք բռնապետական է և պուտինյան, ապա Նարիշկինի մասնակցությունը թուրքական այս խեղկատակությանը Պուտինի երևանյան այցին զուգահեռ առոչինչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել