Այս 19-ամյա աղջիկը բուսակեր է, սակայն երբ հարցը վերաբերում է երիտասարդության պահպանմանը, նա մի պահ մոռանում է բուսակերության մասին ու սկսում լոգանք ընդունել խոզի արյամբ։ Հավերժական երիտասարդության գաղափարը կպչուն միտք է դարձել այս աղջկա գլխում։ Նրա մոտ երիտասարդ մնալու ցանկությունը մոլուցքի է հասնում։ Շանելը մասնակցում է «MTV»-ի «True Life» ծրագրին։

I think I owe that to the blood: The teenager describes feeling her skin become softer as she soaks in the blood

Նա աշխատում է իբրև մոդել և չափից ավելի տարված է իր արտաքինով։ Նա ասում է, որ մաշկի խնամքի այս տարօրինակ տարբերակից մարդիկ օգտվում էին դեռևս հազարավոր տարիներ առաջ, ու դա բավականին արդյունավետ էր։ Ծրագրի ընթացքում աղջիկը խոստովանել է.

Իմ մեծագույն վախը ծերությունն է։ Ես սարսափում եմ կնճիռներից ու ավելորդ մաշկից։ Ուստի այդ ամենը կանխարգելելու համար ես պետք է ջանք ու եռանդ չխնայեմ։

Model of insecurity: 19-year-old Chanel says she is terrified that the effects of aging will stop her modelling career in its tracks

Շանելը պնդում է, որ չնայած իր երիտասարդ տարիքին՝ նրա մոտ արդեն սկսել են ծերացման նշաններ ի հայտ գալ։ Նա համոզված է, որ եթե համապատասխան քայլեր չձեռնարկի վաղաժամ ծերության դեմ, շուտով ստիպված կլինի հրաժարվել իր մոդելային կարիերայից։

The bucket of blood

Նա վստահ է, որ կենդանական արյան մեջ լոգանքն իր մաշկը երիտասարդ ու առաձգական կպահի։ Նրա ընտանիքի անդամները թերահավատորեն են մոտենում աղջկա տարօրինակ նախաձեռնություններին։ Շանելն ամեն օր իր դեմքը ցողում է սխտորի փոշով, վինեգրետի բալասանովՆա մաշկը մշակում է նաև եղեսպակով և ձիթապտղի յուղով։ Նա օրը 8-10 անգամ լվանում է դեմքը և համարում է, որ դա ևս օգնում է պահպանել մաշկի առաձգականությունը։ Աղջիկը պնդում է, որ անգամ ընկերք է կերել ու օրգանիզմի թունազերծման նպատակով տարբեր նյութեր ընդունել։

Its really thick, says Chanel Chanel looking at a piece of what she thinks is coagulated blood

Իր տարօրինակ լոգանքների համար պահանջվող արյունը Շանելը ձեռք է բերում մսագործից։ Նա դատարկ դույլը ձեռքին գնում է նրա մոտ ու վերադառնում արյամբ լի դույլով։ Այնուամենայնիվ, նա որոշել է այլևս չընդունել արյան լոգանք, թեև գոհ է դրա արդյունքներից։

Bloody bizarre: The teenager picked up the blood at a local butcher who asked her if she would prefer pork or beef, to which she replies, I dont eat meat

Թեպետ ոչ մի գիտական ապացույց չկա, որը կվկայեր, որ անասնական արյունն օգնում է երիտասարդ մնալ, շատերն են այս ձևով փորձում պահպանել երիտասարդությունը։ Օրինակ՝ Ֆոլկլորն ասել է, որ ինքը լոգանք է ընդունել կույս աղջիկների արյան մեջ՝ այս կերպ իր երիտասարդությունը պահպանելու համար։ Հունգարացի դքսուհի Էլիզաբեթ Բաթրոնին, ով կասկածվում է հարյուրավոր երիտասարդ կանանց սպանության մեջ, ևս այս տարօրինակ լոգանքների օգնությամբ փորձում էր կանխարգելել ծերությունը։ Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նույնպես ընդունել է «արյունոտ լոգանք»։ 2013 թ.-ին ռեալիթի աստղը մի լուսանկար տեղադրեց համացանցում, որում նրա դեմքն ամբողջովին արյամբ էր պատված։ Այս տարօրինակ բուժական ընթացակարգի ժամանակ մարդու մաշկի տակից ներարիչի օգնությամբ հանում են նրա արյունը, արյունից զատում են թրոմբոցիտները ու վերջում ներարկում արյունը մարդու դեմքի մեջ։

Elisabeth Bathory Kim Kardashian and her vampire facial
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել