Ստվերի ծավալների կրճատման արդյունքում լրացուցիչ հավաքվել է 40 մլն դոլարին համարժեք հարկ: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ընդհանուր առմամբ ստվերի դեմ կառավարության և վարչապետի սկսած պայքարը համարում է խիզախություն, չնայած կարծում է, որ դա շատ փոքր գումար է այն ամբողջի համեմատ, որ գտնվում է ստվերում: 
Գործատուների միության նախագահը դրական է գնահատել հատկապես կառավարության օրենսդրական գործունեությունը՝ ընտանեկան բիզնեսի, շրջանառության հարկի փոփոխությունը, ՓՄՁ հարկման շեմը մինչև 113 մլն բարձրացնելը, սուբսիդավորման նոր մոտեցումները:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ կառավարությունը կարող է ոչ միայն նախահարձակ, այլև նախաձեռնող լինել, իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ապա «նրա քաղաքական կամքը միֆ չէ. հարկային դաշտում բարեփոխումների նպատակը դրական էր, բայց դրանք միանշանակ չընկալվեցին: Դա նաև իր քաղաքական պատճառներն ուներ»:

Հ.Գ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը զգուշացնում էր, որ «հարկերի տոկոսադրույքի բարձրացումը ծանրացնում է ոչ թե արտադրողների, այլ սպառողների հարկային բեռը»: Իսկ ԱՄՆ մեկ ուրիշ նախագահ՝ Բենջամին Ֆրանկլինը, ով շատերին հայտնի է 100 դոլարանոցով, ասում էր. «Խորհրդարանի ամենածանր հարցն է՝ ինչպես վերցնել հարկատուների փողերը՝ առանց դիպչելու ընտրողներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել