Ամերիկացի հայտնի «fashion» լուսանկարիչ Մարկ Հոլթյուզենը որոշել է ցույց տալ փոքր երկրների նորաձևությունը, քանի որ համաշխարհային նորաձևությունը կենտրոնացած է մի քանի քաղաքների վրա (Փարիզ, Միլան, Նյու Յորք և այլն), գուգլում փնտրել է «armenian fashion» և իր հավանած նկարներով գտել հայազգի ոճաբան Արամ Նիկոլյանին: BlogNews.am-ը ներկայացնում է ֆոտոշարքը։

Մարկը հետաքրքրվել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Fashion road» նախագծի շրջանակներում Արամի և ռումինացի նկարիչ-մոդելավորող Անդրա Քլիցանի ստեղծած հավաքածուով, որը նվիրված է Հայաստանի ժամանակակից արվեստների թանգարանին:

Լուսանկարիչը ժամանել է Հայաստան՝ հատուկ ֆոտոշարք անելու նպատակով։ Այն կազմակերպվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Մինչ Հայաստան գալը նա որոշել էր, որ ֆոտոշարքը պետք է լինի Կասկադում։ Արամը նշում է, որ Մարկը դեռ չէր եղել Հայաստանում, սակայն ամեն բան այնպես էր ուսումնասիրել, որ դետալներով գիտեր՝ որտեղ ինչ է ուզում ստանալ:

Մանեքենուհիներին՝ Անուշիկ Մանուկյանին ու Մարի Էֆենջյանին, նրանց դիմահարդարումն ու վարսահարդարումը ոճաբանն ու լուսանկարիչը համատեղ են ընտրել:

 Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել