Կլավդիոս Կեսարի «ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ՀՐԱՄԱՆ» կոչվող քարե տախտակի վրայի գրված հունարեն արձանագրությունը մ.թ. շուրջ 50 թ.-ին, որը թարգմանվել է 1932 թ.-ին, ապացուցում է Հիսուս Քրիստոսի Հարության փաստը:
Պողոս Առաքյալը բացարձակապես ճիշտ էր, երբ նա պնդում էր. «Եթե Քրիստոսը հարություն առած չէ, ապա մեր քարոզն էլ է սին, և սին է նաև հավատքը մեր»: Եթե կարելի է հին ժամանակների ինչ որ փաստ ապացուցել, ապա դա Հիսուս Քրիստոսի Հարության փաստն է: Հնագիտական ֆիլոլոգիայի մեծ գիտնական Թոմաս Առնոլդը (1795–1842), ով Օքսվորդում դասավանդում էր ժամանակակից պատմություն, մի անգամ Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը բնութագրեց այսպես. «ամենից ապացուցված փաստը մարդկության պատմության մեջ»:

Իսկ հիմա Կլավդիոս Կեսարի ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ. 

«Կեսարի Հրամանը: Կամենում եմ, որպեսզի գերեզմաններն ու դամբարաններին ձեռք չտրվեն և մնան հավերժ նրանց տիրապետության տակ, ովքեր այն սարքել են իրենց նախնիների կամ իրենց երեխաների կամ էլ ընտանիքի այլ անդամների՝ պաշտամունքի երկրպագության համար: Իսկ, եթե ինչ-որ մեկի մոտ տեղեկատվություն կհայտնվի, թե ուրիշ մեկը դրանք քանդել է կամ ինչ-որ կերպ հանել է դիակը կամ նենգամտորեն տեղափոխել է այլ վայր, որպիսի հասցնի վնաս կամ տեղափոխել է կնիքը կամ ուրիշ քարերը, ես հրամայում եմ այդպիսինի հանդեպ դատավարություն սկսվի, որպեսզի ցանկալի լինի աստվածներին և պաշտամունքի երկրպագու մահկանացուներին: Քանզի հարգանքի տուրքը հուղարկավորվածների, պետք է լինի պարտադիր: Թող լինի բացարձակապես արգելված ցանկացածին, ով նրանց կփորձի անհանգստացնել: Օրենքի խախտման դեպքում կամենում եմ, որ հանցագործը դատապարտվի մահապատժի ՝ թաղման խախտման մեղադրանքով:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել