Ես վախենում եմ չկայացած մարդկանց իշխանությունից: Ես վախենում եմ, քանզի նրանք ընդունակ են ամեն ինչի հանուն իշխանության գեթ մի փոքր պատառիկի: Պատրաստ են լիզել իրենցից հզորների ոտքերը, պատրաստ են վաճառել ամեն ինչ, ուրանալ անգամ հարազատ ծնողներին……………. էլ ուր մնաց, թե հայրենքը չուրանան, սակայն, ասես ճակատագրի հեգնանքը լինի, որ այդ մարդիկ են այսօր խոսում Հայրենիքից, Հայրենասիրությունից, Հերոսությունից՝ հասկացություններ, որոնց հետ իրենք անգամ փոքրիկ առնչություն էլ չունեն:

Այս սեղմ ներածական մասից հետո անցնեմ ավելի կոնկրետ օրինակների, կամ թերևս մեկ օրինակի՝ Խաչիկ Ասրյան:Այս երևույթը, ով հանդիսանում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարը, նաև «Հայոց Արծիվներ» ՀԿ նախագահն է՝Հայաստանի գլխավոր «արծիվիստը»: Ով գոնե մեկ անգամ դիտել է այս երևույթի ելույթները, պատկերացում ունի, թե խոսքն ինչպիսի «ատոմային ռումբի» մասին է: Խաչիկ Ասրյան երևույթն իրենից ներկայացնում է Ադոլֆ Հիտլերի հայկական, ավելի կոնկրետ գորիսյան պատենտը, կամ copy paste-ը: Նա իր ելութների ժամանակ ամեն կերպ փորձում է համոզել ամոբողջ հայ ազգին, որ նրա միակ փրկություն ինչ-որ չարաբաստիկ եռամիասնության մեջ է: Հարգաժան պարոն Ասրյանը եռամիսանություն ասելով հասկանում է՝ Հայոց բանակ, Հայոց պետականություն, Հայուց նախագահ: Ի դեպ, վերջինիս դերում նա պատկերացնում է միայն  Սերժ Սարգսյանին: Եվ այ հենց այստեղից էլ սկսվում են պարոն Հիտլերի, օյյյյյյյյյյյյյյյյ, կներեք , պարոն Ասրյանի սայթակումները: Բացատրեմ թե ինչու, նախ նա պնդում է, թե միշտ հավատարիմ է մնալու այդ եռամիսանությանը, հետո հաստատում է, որ միշտ կլինի Սերժ Սարգսյանի կողքին, հետո, նորից խոսում է եռամիսանությունից, և այդպես էլ չի կողմնորոշվում եռամիսանություն VS Սերժ Սարգսյան պայքարում: Այնուհետև, որպես կանոն, պարոն Ասրյանն սկսում է խոսել իր գլխավորած ՀԿ-ի ծավալած ազգանվեր գործնեության մասին, թե ինչքան անդամներ ունի այդ ՀԿ-ն, ինչքան գրասենյակներ են բացել մարզերում, և՛ այլն, և՛ այլն: Իսկ այս բարբաջանքների վերջում մեր հարգարժան պարոնը չի մոռանում մեծն Նժդեհին: Անպայման ինչ-որ մեջբերում է անում, կամ տալիս է նրա անունը, կամ երգում է Նժդեհին նվիրված երգ, մի խոսքով կապ չունի թե ինչ, միայն Նժդեհը շեշտվի:Այսպիսով էլ ավարտում է իր բոլոր «բազմաբովանդակ» ելույթները:

 

 Հ.Գ. Սույն թվականի մարտի չորսին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» ՀԿ-ի երկրորդ համագումարը, որտեղ Խաչիկ Ասրյանը տվեց անցավ անգամ Մենուա Հարությունյանին, Սերժ Սարգսյանին անվանելով  ԱՐԵՎԱԾԱԳ (էտ պահը հիշեցրեց եգիպտական փարավոններին): Ախր, սիրելի ՀՀԿ, եթե իրոք ուզում եք ժողովրդի մեջ հարգանք ու պատիվ վայելել, և ապագա խորհրդարանական ընտրություններում իրական ընտրազանգված ունենալ, ապա քանի դեռ շուտ է, տարեք Խաչիկ Ասրյանին պահեք, իր հարազատ Խնձորեսկի քարանձավներում, թե չէ էտ երևույթը մեզ իր հիտլերյան էներգիայով վարի կտա:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել