Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 58-րդն է 143 երկրների մեջ՝ նախորդ տարվա համեմատությամբ բարելավելով իր դիրքերը 7 տեղով:

Այս ցուցանիշն է հրապարակել Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր «Տնտեսություն և աժեքներ» կենտրոնը՝ հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 2015-ի զեկույցը: Զեկույցը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը:

Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն աճ է գրանցել բոլոր 4 բաղադրիչներով: Մասնավորապես միջավայրի բաղադրիչով մեր երկիրը դրական տեղաշարժ է արձանագրել 5 կետով, պատրաստվածության բաղադրիչով` 7 կետով, օգտագործման բաղադրիչով` 8 կետով, ազդեցության բաղադրիչով` 13 կետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել