Վերաքննիչը Ծգլի, Տլեի ու Գաստիկի կալանքը չփոխեցSlaq.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ ապրիլի 15-ին, մերժեց Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողներ Ծգլի (Սարգիս Գրիգորյանի), Տլեի (Սարգիս Հախանումյան) եւ Գաստիկի (Վահան Հակոբյանի) կալանքի որոշման դեմ նրանց փաստաբանի ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով մահացել էր երեք անձ: Երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցն է:

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն, այժմ կալանավորված են: Մինչեւ այդ գործով կալանավորվել էր եւս 5 հոգի, որոնց մեղադրանք է առաջադրվել սպանությանը օժանդակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել