Game of Thrones
Սա հեռուստատեսային ինդուստրիայի գիգանտն է և պատասխանն այն հարցի, թե ինչ պետք է արտադրի ու ցուցադրի ժամանակակից հեռուստատեսությունը։ Սա երազանքի հեռուստատեսությունն է, ուր մի քանի հազար մարդ պատասխանատու են միլիոնավորների առջև, իրենց կադրի, լույսի, գեղագիտության, դերասանական խաղի և ամենակարևորը՝ ներկայացվող պատմության ու իրականացող հրաշքի համար։ 
Game of Thrones-ի հինգերորդ սեզոնը նկարահանվել է 5 երկրում։ 
Ֆիլմը նկարահանվել է 151 տարբեր նկարահանման հրապարակներում, 240 նկարահանման օրվա ընթացքում։ 
Այս սեզոնում նկարահանվել է 166 դերասան։ 
Ֆիլմն իրականացրել է ավելի քան 1000 հոգուց բաղկացած նկարահանման խումբը։ 
Մասսայական տեսարաններում զբաղված են եղել 5000-ից ավելի մարդ։
Ֆիլմի ամենաբարդ տեսարաններից մեկը նկարահանվել է երեք շաբաթում։ 
Հիմա այս ֆիլմը դիտում են աշխարհի 193 երկրում։ 
Դիտեք այս հրաշագործ մարդկանց կյանքի մեկ օրը նկարագրող համեստ պատմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել