Երբ խոսքեր գտնելն ամոթանք տալու համար դառնում է չափազանց դժվար 

Օդնավակայանում ամերիկահայի մահվան դեպքը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ոլորտների պատասխանատուների համար մարդկային կյանքը գրոշի արժեք չունի: Ցավով, բայց և ստիպված եմ ասել, որ Սփյուռքը շատ տեղին կանի, եթե թքի հայաստանյան չինովնիկության վրա ու մեկ կոպեկ անգամ չօժանդակի: Սովորել են սփյուռքի փողերը տարբեր ծրագրերի անվան տակ գռփել, բայց երբ այդ նույն սփյուռքահայը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, միանգամից դառնում են օրենք հարգողներ, արտոնագիր են պահանջում: Պիտի չոքեք սփյուռքի առաջ ու մլավեք, որ այսքան տարի ձեզ օժանդակում է, թե գիտեք դեբիլ ենք, չենք հասկանում, որ ձեր բյուջեի գրոշները այնքան չկան, որ բարեփոխումներ անեք: Ու այդքանով հանդերձ՝ սփյուռքի փողերի 80 տոկոսը գրպանում եք: Հետևաբար, ինքս հայ լինելով ու Հայաստանում ապրելով, թքած ունեմ, ներիր, հարգելի ընթերցող, այս արտահայտության համար, ձեր Արի տների, վերադարձների և այլ նմանատիպ ծրագրերի վրա, քանի դեռ դուք հասարակ մարդկային վերաբերմունք դրսևորել չեք սովորել: Ամոթ, հազար ամոթ ձեզ: Կարեկցանք ու նաև մեր անողնաշարավորների փոխարեն ներողություն եմ խնդրում մահացածի ընտանիքից: Մի բան լավ իմացեք. այսօր Հայաստանում ապրող հայը լքում է այս երկիրը ոչ այնքան սոցիալական խնդիրների, որքան արհամարհված, լքված ու անտեսված լինելու համար, լքում է նեղացած ու դրսում այլևս չի էլ ուզում հիշատակել, որ ինքը հայ է: Ի գիտություն սև աթոռներին հայտնված դեսանտայինների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել