Հայ ժողովրդի արիածին գենը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցել և հարուցում, այն, որ հայ ժողովրդի զավակները ճակատագրի բերումով սփռվել են աշխարհով մեկ, դա էլ մեր մեղքը և մեր ցանկությամբ չի եղել: Այսօր թուրք կոչվածներն ամեն ջանք չեն խնայում իրենց՝ հայի արմատներին վերադարձող անհատներին «դիմագրավելու», զուր ջանքեր, քանզի ինչ ցանել եք, այն էլ ստանալու եք: Հայն ինչ չափի զրկանք էլ որ կրի, տանջվի ու մաքառի անգամ այսօր, դա էլ ոչինչ է անգամ իր ազգային բաղձալի նպատակներին հասնելու ճանապարհին: Մենք ոչ մեկից ոչինչ չենք խլում և պահանջում, այլ ընդամենը ցանկանում և սպասում ենք մեր իրավական հարցի լուծմանը: Ընդամենը մի խորհուրդ բոլոր թուրքերին, գալու է մի պահ, որ անգամ ձեր ամուսինները կամ կանայք ձեզ ասելու են՝ բավ է, որ այսքան տարի ապրեցինք ինքնություններս կորցրած, ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ, ՀԱՅԻ ԶԱՎԱԿ, ՈՐԴԻ, ԹՈՌ ԿԱՄ ԾՈՌ, այնպես որ՝ սպասեք դրան, դա մոտ է բոլորիդ, որի ոտնաձայներն արդեն առնում ենք: Աշխարհասփյուռ հայության զավակների ամենօրյա քայլերին սպասեք նաև, որ շատ ու շատերը բարձրաձայնելու են՝ իմ պապը բիթլիսցի է, սասունցի, վանեցի, մշեցի, կարսեցի, էրզրումցի, բայազետցի... Բայց նրանց մեջ է լինելու հայի տաղանդը, հանճարը, մեծությունը, նրանց հանրաճանաչությունը, որի դեմ մեղանչել արդեն անկարող եք: Խորհուրդ մեր ոխերիմ «բարեկամներին»՝ իզուր են ձեր ջանքերը, քանզի չծնված հայի սերմն անգամ գիտի իր պահանջը, նպատակն այս աշխարհում՝ աշխարհ գալու իմաստով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել