Երեկ   «Հայլուր»  լրատվական    ծրագրով    հայտարարվեց, որ  շուտով  Երևանում անցկացվելու է «Պոպոք»  գովազդի միջազգային փառատոնը: Հետաքրքրականն այստեղ ոչ  թե  մրցույթն անցկացնելու մանրամասներն են, այլ վերջինիս  ոչ հայեցի  անվանումը: Ինչո՞ւ «Պոպոք»  և  ոչ  թե  գոնե  «Ընկույզ»: Որտե՞ղ է եղել մեր լեզվի տեսչությունը, երբ մրցութի անունն էին որոշում և գովազդում այն բոլոր հնարավոր ու անհնար ալիքներով: Ինչո՞ւ լեզվի տեսչությունը երբեք չի  անհանգստանում, երբ  հրապարակայնորեն  պղծվում  է  մեր  լեզուն: Ի՞նչ է նշանակում այս կրավորական կեցվածքը: Եթե ոչ լեզվի տեսչությունը, ապա էլ ո՞վ պետք է սրա մասին խոսի: Մե՞նք՝ օգտատերե՞րս: Այդ դեպքում ինչո՞ւ է պետությունը Ձեզ վճարում:

Հետաքրքիր է՝ ովքե՞ր  են  այդ «պոպոքները», որ  նման   անվանում  են  ընտրել   իրենց   հերթական  մտքի թռիչքի համար:  Դիմում եմ մրցույթի  կազմակերպիչներին, որ  ասածս հաշվի առնեն: Ցավոք ես միայն կարող եմ խնդրել, իսկ նա, ով պահանջել գիտի, դեռ լուռ է: Փոփոխությա՛ն  ենթարկեք  մրցույթի  անվանումը  և  գոնե  վերանվանեք «Ընկույզ»:

Ի՞նձ է թվում, թե իմ ձեռքն իրոք ոչ ոք չի բռնի, երբ իմ մրցույթն անցկացնեմ, որը կրի  «Կակալ», «Պնդուկ», «Քյաստանա», «Մանդարին», «Սխտոր»  անվանումները:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել