Հումորը պետք է համ ու հոտ ունենա, բայց ոչ գարշահոտություն: Ապրիլի 11-ի «Խոպանի տեսություն» երգիծական հեռուստասերիալը պատահաբար «բռնեցրի»՝ վերջին 10 րոպեն. 10 րոպեի ընթացքում մի 10 անգամ հերոսն ապուշ կտրած դեմքով ու երկար մտածելով ասում էր՝ «Վախ, հորս արև, վախ հորս արև»: Էդքան կարելի՞ է երդումն էժանացնել՝ որպես բարոյական արժեք: Դա դեռ բավական չէ, 10 րոպեում հասցրին մի հատ էլ հազվագյուտ գռեհկաբանություն «ներմուծել» էկրանից. «թույն ռսոտ ծիտ»՝ ենթադրյալ ռուս մերկապարուհու վերաբերյալ: Փաստորեն, ում գլխում ինչ այլասերված միտք ծնվում է, բերում են հեռուստաէկրան, ու հետո էլ, բնականաբար, այն ներմուծվում է փողոց, «ոսկե երիտասարդության» կամ անգամ արծաթե պատանեկության շրջանակներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/762010407230057
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել