Բավական չէ՝ մեզնից խլել են մեր լավագույնը, մեր գեղեցիկը, վեհը, մեր նորագույնն ու մեր գոյաբանականի առավելագույնը, մեր պայքարի երազած վերջնակետը, հիմա էլ փորձում են մեր ցավն իրենցով անել. երևի թե ցույց տալու համար, թե իրենց մաշկի վրա էլ սպի կա, որ իրենք միայն սպանողներ չեն, նրանք էլ են մեկ-մեկ սպանվում: Փորձում են մեր ցավը վերագրել իրենց, որ իրենց վրայից մաքրեն մարդասպանի, վայրագի, քոչվորի անունը, այնինչ վայրագությունն իրենց արյան մեջ է, գեներում, և պետք է մաքրվեն ոչ թե այլ ժողովրդի հատկանիշները, տառապանքներն իրենց վերագրելով, այլ հետքայլերի միջոցով: Սովորաբար հետքայլը դեգեներացիայի նշան է, բայց ցեղասպանողի համար հետքայլն ազգի միլիոնավոր ներկայացուցիչների վրայից ամոթի հաստ շերտը մաքրելու միջոց է, որը վեր է ամեն տեսակ տնտեսական ու քաղաքական առաջնթացներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել