Ջերմոցային տնտեսությունների խթանման նպատակով կառավարությունը որոշել է ջերմոցային կոնստրուկցիաների, տնկանյութի և այլ միջոցների ներմուծումն ու իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից։ Դրա շնորհիվ Հայաստանում մեծ թափ է առել նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային տնտեսությունների ստեղծումը, որը զարգանալու մեծ ներուժ ունի:
Պետությունը շարունակում և ավելացնում է գյուղատնտեսության սուբսիդավորումը։

Կառավարության ծրագրով մոտ 290 մլն դրամով կամ 35 տոկոսով կավելացնի գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը՝ այս նպատակով հատկացվող ընդհանուր գումարը հասցնելով 1 մլրդ 163 մլն դրամի: Նախորդ տարվա տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն երկրի բոլոր համայնքներում վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն 6 տոկոսով:

Այսինքն, 14 տոկոսով բանկերից վարկ ձեռք բերող բոլոր գյուղացիների համար տոկոսադրույքը կլինի 8 տոկոս: Պետությունը շարունակելու է նաև գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի, դիզվառելիքի գների սուբսիդավորումը և կավելացնի այդ նպատակով հատկացվող միջոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել