Ներկայումս անխղճորեն քանդվող, պղծվող հուշարձան տեսնելու համար պետք չէ գնալ-հասնել Արևմտյան Հայաստան. ընդհակառակը` թուրքերն ու քրդերն այնտեղ ինչ արել են՝ արել են, այսօր փորձում են վերականգնել այն, ինչ հնարավոր է, զբոսաշրջիկներ հրապուրելու համար։ Հիմա պետք է ընդամենը հասնել Գառնիից ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող, իբրև թե «լավ պահպանվող» Խոսրովի արգելոցում գտնվող, տասնմեկերորդ դարում հայ աշխարհահռչակ զորավար, փիլիսոփա, բանաստեղծ Գրիգոր Մագիստրոսի` Գրիգոր Լուսավորչի ուղիղ շառավիղի հիմնած Հավուց Թառի Ամենափրկիչ վանական համալիրը: Հերիք է պատահաբար այստեղ հայտնված զբոսաշրջիկը տեսնի այս վանքի և նրան շրջապատող բնության վիճակը` նա երկրորդ անգամ Հայաստան ոտք չի դնի։ 

Մոտ ժամանակներս Ամենափրկիչը փրկելու ուղիներ առաջարկելու համար կարվի հատուկ հայտարարություն, որի մասին տեղյակ կպահվի հասարակայությանը` լինի Հայաստանում, թե Սփյուռքում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել