Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Վատիկանում ցեղասպանություն բառն օգտագործել է 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ՝ ասելով, որ դա դարասկզբի առաջին ցեղասպանությունն էր: Ընդ որում, նա մի քանի տարի առաջ էլ էր այդ եզրույթն օգտագործել, բայց թուրքական կողմի ջղաձգումներին չէր արժանացել: Բանն այն է, որ ամեն ինչ այսօր դիտարկվում է քաղաքակրթությունների պայքարի համատեքստում, քրիստոնյաները տեսնում են, թե ինչի են ընդունակ մահմեդական մոլեռանդները Միջին Արեւելքում, Թուրքիայում, անգամ եվրոպական խոշորագույն քաղաքներում՝ «Շարլի էբդոյի» ու կործանված ինքնաթիռի պատմությունը ձեզ վկա:
Ամեն ինչ տանում է նրան, որ վաղը մահմեդականների դեմն առնել չի լինելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել