Exclusive

Այսօր գիշեր Քիմ և Քլոե Քարդաշյանները, Քանյե Ուեսթը և փոքրիկ Նորթը կմեկնեն Հայաստանից: Նրանց՝ այսօր մեկնելը տարակարծության տեղիք է տվել, քանի որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Քիմն ու նրա ընտանիքը Հայաստան են ժամանել 8 օրով: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Քիմն այսօր մեկնում է, լուրեր տարածվեցին, որ նա փոխել է ծրագրերը՝ Գյումրու եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո:

Քիմին մոտ կանգնած BlogNews.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյաների ընտանիքն ու Քանյե Ուեսթը իրականում չեն նեղսրտել Գյումրիում տեղի ունեցածից: Ավելին՝ նրանք շատ ուրախ են, որ Հայաստանում արժանացել են ջերմ ընդունելության և երկրպագուներն այսքան ուշադիր են իրենց հանդեպ, ամենուր դիմավորում են իրենց այդպիսի ջերմությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյանները շատ լավ ժամանակ են անցկացրել Գյումրիում, այցելել են իրենց պապերի տուն և լավ տպավորություններով վերադարձել Երևան:

Ինչ վերաբերում է մեկնելու օրը փոխելուն՝  ի սկզբանե նրանք նախատեսել էին մեկնել այս գիշեր, այնպես որ, ծրագրերում փոփոխություններ չեն եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել