Exclusive
Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ հաճելի անակնկալներն ու բամաթիվ շնորհավորանքները սկսվել են դեռևս կեսգիշերից: Տարեդարձի երեկույթը Դիանան կազմակերպել է երևանյան ժամանցի կենտրոններից մեկում: Միջոցառմանը ներկա է եղել նաև BlogNews.am-ը:)
Սցենարիստի երեխաները՝ Շարլն ու Ալլան, մոտ մեկ շաբաթ տատիկից «պահանջել» են նվեր գնել ու կեսգիշերին այն մատուցել են մայրիկին, ինչից Դիանան շատ է ուրախացել. «Այդ պահին ես ինձ շատ երջանիկ զգացի, հասկացա, որ իրենք արդեն մեծ են, ու ես արդեն պաշտպաններ ունեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
Հաղորդավարի փոխանցմամբ՝ կեսգիշերից շրջապատված է եղել հարազատ մարդկանցով: «Մեր տուն էին եկել եղբայրս ու մեր կնքահայրը: Կնքահայրս շատ գեղեցիկ վարդեր էր բերել, քանի որ գիտի, որ շատ եմ սիրում վարդեր: Մինչ ժամը 12-ը զբաղված էինք վարդերը տեղավորելով, որովհետև դրանք շատ-շատ էին ու այլևս ծաղկաման չէինք գտնում:)»,- ասաց Դիանան ու հավելեց, որ կեսգիշերից սկսած անհամար զանգեր, հետաքրքիր շնորհավորանքներ է ստացել:
«Ինձ շնորհավորեցին այնպիսի մարդիկ, որ հաճելի անակնկալի եկա: Շատ շնորհակալ եմ, որ շրջապատված եմ նման մարդկանցով»,- ասաց հաղորդավարը, ում անակնկալները առավոտյան ևս շարունակվել են: «Ծաղկեփնջեր ստացա տարբեր մարդկանցից. դուռը բացում էի, ծաղիկներ էին տալիս ու այնպիսի հետաքրքիր անուններ նշում, որ ուղղակի զարմանում էի: Այդ առումով աս տարի այդ զարմանքս շատ էր:) Շատ շնորհակալ եմ մեր հեռուստաընկերության ղեկավար անդամներին, որոնցից յուրաքանչյուրն ինձ շնորհավորանք հղեց, ծաղիկներ ուղարկեց: 16 տարեկանից աշխատելով Արմենիա TV-ում՝ օր օրի ավելի եմ կապվում այդ հեռուստաընկերության հետ ու ինձ հպարտ զգում, որ աշխատում եմ այնտեղ ու շրջապատված եմ այդ մարդկանցով»,- նշեց սցենարիստը:
Դիանան առաջին անգամ է տարեդարձը նշել ակումբային միջավայրում, քանի որ նման վայրերի սիրահար չէ: «Ավելի փոքր տարիքում մայրս էր կազմակերպում տարեդարձիս հավաքույթը, իսկ հետագայում ես կա՛մ օրս նշում էի իմ աշխատասենյակում՝ գործընկերներիս հետ, կա՛մ երկրում չէի լինում»,- նկատեց նա ու հավելեց, որ իր երեկույթին ներկա էին իրեն հարազատ աղջիկները. հավաքույթի միակ տղամարդը փոքրիկ Շարլն է եղել, ով եկել էր կանանց պաշտպանելու:)
«Բոլորը մի մարդու պես ուրախացան: Մեր կողքի սեղանին նստած էր Անի Երանյանը, ով ևս միացավ մեզ ու շատ անակնկալներ մատուցեց՝ երաժշտական համարներ նվիրեց ինձ, նույնիսկ ինքը երգ կատարեց: Շատ գեղեցիկ կատարում էր: Առաջին անգամ էինք այդպես մտերմիկ շփվում միմյանց հետ ու ինչ-որ չափով կարողացա ճանաչել նրա տեսակը: Միայն լավ մարդը կարող է այդպես ուրախանալ ուրիշի ուրախությամբ»,- նշեց Դիանան:
BlogNews.am-ը շնորհավորում է Դիանային և նորանոր հաջողություններ մաղթում:)
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի